Province Brands ոչ մեծ ստարտափի աշխատակիցները Կանադայում աշխարհում առաջին՝ կանեփից գարեջուրն են ստեղծել։ Նոր ըմպելիքը ոչ ալկոհոլային է, սակայն հոգեմետ ազդեցություն ունի։ Այս գարեջուրը այլընտրանք է դառնալու ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներին,– հաղորդում է The Guardian պարբերականը։ Ալկոհոլային ըմպելիքների շուկայում արդեն գոյություն ունի կանեփի գարեջուրը։ Սակայն արտադրողները պարզապես մարիխուանայի յուղ են ավելացնում սովորական գարեջրի մեջ։ Այս դեպքում մասնագետները գարեջուրը հենց կանեփի ցողուններով, տերևներով և արմատներով են եփում։ Province Brands–ի գործադիր տնօրեն Դումա Վենձուհը հիշեցնում է, որ չնայած իրենց ըմպելիքը ոչ ալկոհոլային է, այն չի կարելի առողջարար համարել։








































