Համացանցում հայտնվել է Իլոն Մասկի ընկերության թողարկած սմարթֆոնի առջևի և հետևի վահանակների պատկերը՝ տեղեկացնում է GizChina-ը:
Սմարթֆոնի կոդային անվանումը Quadra է: Նրա մասին առաջին տվյալները հայտնվել են անցյալ տարվա նոյեմբերին: Դատելով պատկերներից՝ հեռախոսը կունենա անշրջանակ դիսփլեյ բարձրախոսի և առջևի տեսախցիկի վերևում:
Ակնկալվում է, որ մոտ ապագայում ավելի մանրամասն տեղեկատվություն կլինի Quadra-ի մասին՝ սմարթֆոնի բնութագիրը, վաճառքի մեկնարկի ամսաթիվը և մոտավոր արժեքը: