Monday, 02 08 2021
00:00
20-ամյա դանիացի բլոգերը մահացել է նկարահանումների ժամանակ
23:45
Բժիշկն ասել է, թե կորոնավիրուսի որ հետևանքները կարող են մնալ ընդմիշտ
Թուրքիայի Տուրունչ ավանն ամբողջությամբ տարհանվել է մոլեգնող հրդեհների պատճառով
23:15
Իսրայելը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մեղադրում են Իրանին ճապոնական լցանավի վրա հարձակվելու մեջ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Թուրքիայում անտառային հրդեհների պատասխանատվությունը
22:30
Երկրի գոյության 4 մլրդ տարիները ներկայացվել են 4 րոպեում
22:15
Աշխարհի 10 հաղթական կամարները, որոնք դարձել են քաղաքների խորհրդանիշներ
22:00
«Ռոբոտ ձեռքերը» վիրաբույժներին հնարավորություն կտան հեռահար վիրահատություններ կատարել
Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի
Այդ երկու ուժերի խորհրդարան հայտնվելը ևս հետևանք է այս պատերազմի․ միամտություն կլինի նրանցից ինչ-որ դրական բան սպասել
21:30
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են ունեցել «Թալիբան» շարժման անդամների հետ
21:15
COVID-19-ը հանգեցնում է հիշողության հետ կապված խնդիրների
21:00
Դուբայը պատրաստվում է աղբից էլեկտրաէներգիա ստանալ
20:45
Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին
20:30
Գիտնականները մշակել են ուղեղի ծերացումը գնահատող մեթոդ
20:15
Չինաստանում կառուցվում է ռոբոտների համար նախատեսված աշխարհում առաջին բազան
20:00
ԱՄՆ գլխավոր վարակաբանը կարծում է, որ COVID-19 իրավիճակը կվատթարանա
19:45
Facebook- ը կթողարկի «խելացի» ակնոցներ
19:30
Թաթարստանի նավթ արդյունահանող ընկերություններից մեկում ոչ երկրային ծագման նյութ է հայտնաբերվել
Թուրքիայում հայտնաբերվել է մ.թ.ա.2-րդ դարում կառուցված ճաշասենյակ
19:00
Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից՝ իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար
18:45
Տիեզերական զբոսաշրջությունը վնասակար է մոլորակի համար
Արագածոտնում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր
Առաջին անգամ Կաննի կինոփառատոնում ցուցադրվեց հայկական «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը՝ Արցախի մասին
18:07
Կիևում հրկիզել են Վրաստանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան
Հայաստանի գլխավոր բանակցողների խորհրդավոր պատմությունը
Տպավորություն է՝ Հայաստանը Ֆրանսիայի մեկնած ձեռքը չգիտի ինչպես օգտագործել․ Երևանի կողմից պետք է քայլ արվի
17:50
Ֆրանսիան խստացրել է սահմանափակումները չպատվաստված անձանց նկատմամբ
Մեզ քաղբանտարկյալ էին ճանաչել Պետդեպն ու միջազգային կառույցները, իսկ իրենց՝ վարձու փաստաբանները․ Վարդան Մալխասյան

Երեք ամիս՝ առանց Սերժ Սարգսյանի. երրորդ նախագահի տագնապը

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. այս բառերով ուղիղ երեք ամիս առաջ հրաժարական տվեց Հայաստանի երրորդ նախագահ և վարչապետի կարգավիճակում ընդամենը վեց օր պաշտոնավարած Սերժ Սարգսյանը։ Հրաժարականի տեքստն ու կառուցվածքն ինքնին հետաքրքիր էին, որովհետև համաշխարհային պատմության մեջ հազվադեպ են դեպքերը, երբ հեղափոխության հետևանքով իշխանությունից հեռացող ղեկավարը ոչ միայն ընդունում է իր պարտությունը, այլ նաև ըստ էության նշում է իշխանության ժառանգորդի անունը։

Հայկական հեղափոխության ֆենոմենն անբացատրելի է, որովհետև դեռ ամիսներ առաջ Հայաստանում որևէ մեկը չէր կարող կանխատեսել հեղափոխություն՝ մանավանդ, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունները կարծես թե փակել էին վարչապետի հարցը։ Սերժ Սարգսյանն իր նախագահական պաշտոնավարման տասը տարիների ընթացքում բարեհաջող լուծել էր ընդդիմության չեզոքացման ու ներհամակարգային հակառակորդներին ֆիլտրելու հարցը, և սահմանադրական փոփոխություններից հետո որևէ մեկի մեջ կասկած չէր առաջանում, որ Հայաստանը դեռ երկար տարիներ հանդուրժելու է Սերժ Սարգսյանի իշխանությունը։

Մյուս կողմից՝ քաղաքական կայունությունը թվացյալ էր, երկրում ստեղծված իրավիճակը բոլոր առումներով շատ ավելի կոնտրաստային էր, քան կարող էր թվալ առաջին հայացքից։ Հայաստանի հասարակությունը՝ չնայած տեսանելի դիմադրության բացակայությանը, չէր կարողանում «մարսել» եվրասիական քաղաքական մշակույթի «հաղթարշավը», որը ենթադրում է մեկ մարդու անսահմանափակ իշխանության հաստատում՝ ժամկետային ու բովանդակային առումով։ Բացի այդ՝ ակնհայտ կոնտրաստ կար երկրում ստեղծված իրական վիճակի ու այն «աննախադեպ վստահության» միջև, որն ընտրությունների արդյունքում ստանում էր ՀՀԿ-ն։

Պաշտոնական տվյալներով` Սարգսյանի նախագահության տասը տարիներին Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է շուրջ 260 հազար քաղաքացիներով: Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում աղքատությունը ավելացել է շուրջ 2 տոկոսով՝ 2016-ի տվյալներով հասնելով գրեթե 30 տոկոսի: Շուրջ 2 տոկոսով ավելացել է գործազրկությունը՝ հասնելով 18 տոկոսի: Միևնույն ժամանակ, աճել է պետական պարտքը՝ 2008-ի 1.9 միլիարդ դոլարից հասնելով շուրջ 7 միլիարդ դոլարի: Նման ցուցանիշների համատեքստում Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը կլիներ մեր հասարակության անհուսալի լյումպենացման դրսևորում։

Սրան հավելենք այլ փաստեր, որոնք խոսում էին Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման դեմ։ Նա Երրորդ հանրապետության առաջին ղեկավարն է, որը պաշտոնը թողեց տարածքային կորուստներով. 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը Ղարաբաղում 800 հեկտար տարածքային կորուստներ է կրել։

Եթե հավատանք պաշտոնական վարկածին, ապա Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին առնվազն չորս խումբ մտադիր է եղել տապալել նրա իշխանությունը զինված ճանապարհով։ Նման վիճակագրության ու 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների միջև կոնտրաստն ակնհայտ էր, ու հենց դրա ընդերքում էլ ծնվեց հայկական հեղափոխությունը։

Կարող ենք երկար խոսել այն մասին, թե ինչպես և ինչու հասունացավ հայկական հեղափոխությունը, սակայն թերևս սահմանափակվենք երկու կարևոր նկատառումով։ Սերժ Սարգսյանը կարողացել էր չեզոքացնել իր մրցակիցներին, սակայն ստեղծել էր համակարգ, որն այնքան անմրցունակ էր, որ ոչ ստանդարտ իրավիճակում ամբողջովին կորցրեց իր կենսունակությունը, ֆունկցիոնալությունը։ Քրեաօլիգարխիկ համակարգը չկարողացավ ադապտացվել ինստիտուցիոնալ նոր իրողություններին՝ ինքը մնալով սահմանադրական փոփոխությունների փլատակների տակ։ Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը իր շարժումը կառուցել էր շատ հետաքրքիր ու Հայաստանի համար անսովոր ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Ռեպրեսիվ համակարգը միշտ հաջողությամբ դիմագրավել է բրգային կառուցվածք ունեցող ընդդիմադիր շարժումներին ու միանգամայն անօգնական գտնվեց ցանցային շարժման դեմ։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց Նիկոլ Փաշինյանին ձերբակալելուց ընդամենը մեկ օր հետո՝ վերջնականապես համոզվելով, որ ստանդարտ ռեպրեսիաները նոր որակի շարժման դեմ չեն աշխատում։

Սերժ Սարգսյանի հրաժարականը նշանային իրադարձություն է Երրորդ հանրապետության կյանքում։ Նախ՝ այն նշանավորում է քրեաօլիգարխիայի քսանամյա իշխանության ավարտը, երկրորդ՝ այդ իրադարձությունը ցույց տվեց, որ մեր հասարակությունը սկզբունքորեն մերժում է եվրասիական քաղաքական մշակույթը։

Հետհեղափոխական կոռուպցիոն բացահայտումները հուշում են, որ Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին գործ ենք ունեցել հրեշավոր, թալանչիական մի ռեժիմի, գողապետութան հետ, որը պետական ու հանրային միջոցները թալանել է բոլոր հնարավոր միջոցներով՝ խորտակելով պետության զարգացման հեռանկարը։ Իհարկե, այդ համակարգի հիմքերը դրել է Ռոբերտ Քոչարյանը, որից իշխանությունը մարտի 1-ի արյունահեղության միջոցով փոխանցվել է Սերժ Սարգսյանին։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մարմնավորում են նույն քրեաօլիգարխիկ համակարգը, ու որակական տարբերություններ չկան նրանց իշխանությունների միջև։ Մյուս կողմից՝ ապրիլ-մայիս ամիսներին Սերժ Սարգսյանը երկու պատմական քայլ կատարեց, որոնց միջոցով մասամբ փորձեց սահմանազատվել Ռոբերտ Քոչարյանից։ Արկածախնդրությունը ռացիոնալիզմ ու բանական հաշվարկ չի ենթադրում, ու Սերժ Սարգսյանը կարող էր տալ ժողովրդի վրա կրակելու հրաման, սակայն նա դա չարեց՝ անուղղակիորեն իր վրայից մաքրելով Մարտի 1-ի պատասխանատվությունը։

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իր անսահմանափակ իշխանությունը հաստատել է 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով՝ չխորշելով համագործակցության գնալ ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Սերժ Սարգսյանը թույլ չտվեց, որ ՀՀԿ-ն ներքաշվի Հայաստանի, այսպես կոչված, «աբխազացման» օպերացիայի մեջ, որը ենթադրոմ էր, որ իր հրաժարականից հետո վարչապետությունը պետք է ստանձնի Կարեն Կարապետյանը՝ ռուսական վասալության տոտալ ռեժիմի միջոցով։

Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի հանգիստ թոշակը երաշխավորված չէ, որովհետև կոռուպցիոն բացահայտումները շրջափակել են նրան՝ իրական դարձնելով քրեական հետապնդման հեռանկարը։ Համենայնդեպս, անցած երեք ամիսները մեր հասարակության համար եղել է հույսի, Սերժ Սարգսյանի համար՝ տագնապի ժամանակաշրջան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում