Եթովպիայում տղամարդուն ձերբակալել են այն բանից հետո, երբ նա չի կարողացել մահացած մարդուն հարություն տալ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հետայուկալ Աելեն, որն իրեն մարգարե է անվանում, մի քանի օր առաջ ավտովթարում զոհված Բեալի Բիֆտայի ընտանիքին խոստացել է հարություն տալ տղամարդուն։ Որպես ապացույց իր խոսքերի՝ նա ասել է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը հարություն տվել Ղազարոսին։
Հարազատներին հրամայելով փորել գերեզմանը և բացել դագաղը՝ «մարգարեն» բացականչել է․ «Բելա՛յ, արթնացի՛ր»։ Եկեղեցու աշխատակիցը փորձել է խանգարել այդ գործընթացին, սակայն Բիֆտայի հարազատները թույլ չեն տվել։
Երբ հանգուցյալին հարություն տալու փորձերը ձախողվել են, «մարգարեն» փորձել է փախչել գերեզմանոցից, սակայն տղամարդու հարազատները հարձակվել են նրա վրա և ծեծի ենթարկել։
Հաշվեհարդարին խանգարել է դեպքի վայր ժամանած ոստիկանությունը։ Աելեին կարող են մեղադրել մահը ծաղրելու մեջ, ինչը Եթովպիայում լուրջ հանցանք է համարվում։
YA HAVLE…
Etiyopya'nın Celile kasabasında peygamber olduğunu söyleyen Getayawkal Ayele adlı bir kişi, bir ölüyü diriltme girişimi başarısızlıkla sonuçlanınca gözaltına alındı. pic.twitter.com/074N2v2fN4
— Adnan Kavuştur (@AdnanKavustur) July 22, 2018









































