Ճապոնացիների կյանքի տևողությունը հասել է հերթական պատմական ռեկորդի: Այս մասին են վկայում Ճապոնիայի առողջապահության և աշխատանքի նախարարության հրապարակած վիճակագրական տվյալները:

Ըստ այդմ՝ անցյալ տարի ճապոնացիների կյանքի միջին տևողությունը կրկին ավելացել է: Այսպես. կանանց կյանքի միջին տևողությունը կազմել է 87,26 տարի, տղամարդկանց՝ 81,09 տարի: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը համապատասխանաբար մեծացել է 0,13 և 0,11-ով տարով:
Ինչպես հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները, բոլոր երկրներից և տարածաշրջաններից Ճապոնիան կյանքի տևողությամբ զիջում է միայն Հոնկոնգին՝ երեք տարի շարունակ զբաղեցնելով 2-րդ տեղը:






































