«Ռազմական գործում մեր հիմնական սխալն՝ այս հայեցակարգում կրկնվում է․ վերջերս Սերժ Սարգսյանի սխալը կրկնեց նաև Պուտինը՝ ֆուտբոլի գնդակը տալով Դոնալդ Թրամփին, այսինքն նկատի ունեմ, որ չի կարելի նախաձեռնությունը տալ հակառակորդին՝ դա լինի սպորտում, թե պատերազմի մեջ։
1993թ-ի աշնանից հայկական ԶՈՒ-ի կողմից թույլ տված սխալը կրկնվում է, այն է պաշտպանություն, պաշտպանվել, Պաշտպանության նախարարություն, Պաշտպանության բանակ և այլն, բայց ինչու պաշտպանություն, չէ՞ որ միայն պաշտպանվելով ոչ մի ամրոց չի կարողացել հակառակորդին հաղթել, լավագույն դեպքում հնարավոր է քո ամրոցի պատերի տակից հեռացնես հակառակորդին, որպեսզի հոգնի այլևս քեզ պաշարելուց, այսինքն ուզում եմ ասել, որ պաշտպանության նախարարությունը պետք է փոխվի և անվանվի ռազմի նախարարություն։
Բացի սրանից կան բազմաթիվ այլ սխալ մոտեցումներ ևս, որոնց պատասխաններն ես այս տեսլականի մեջ այդպես էլ չտեսա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսելով Հայաստանի և Արցախի Զինված Ուժերի զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրապարակած տեսլականի մասին, որտեղ նախարար Տոնոյանը յոթ առաջնահերթություններ է ներկայացրել։
Այդ 7 առաջնահերթություններից Վովա Վարդանովը հատկապես առանձնացրեց 3-րդ առաջնահերթությունը՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակի և արդյունավետության էական բարձրացումը։
«Սա շատ կարևոր դրույթ է․ զինվորից սկսած մինչև գլխավոր շտաբի պետ՝ մաքսիմալ աշխատում են ոչ մի բան չանել՝ ինչպես ցանկացած բիոօրգանիզմ՝ օգտագործել մաքսիմալ կալորիա, բայց ծախսել մինիմալ էներգիա, իսկ սա թերություն է, որը մեր բանակից պիտի վերացնենք և տեսլականի մեջ այս թեզն ամրագրվել է, որպեսզի նոր որակի և նոր մակարդակի վրա դրվի զինվորական պատրաստվածությունը, ավելի արդյունավետ լինի սպայական կադրերի պատրաստվածությունը»,-ասաց նա։
Վարդանովի խոսքերով՝ Անդրկովկասի թուրքերը մեզ համար վիրուս են, բայց նրանց դեմ պայքարելու փոխարեն՝ «քիթ ենք սրբում»։
Մանրամասները՝ տեսանյութում։










































