«Քաղաքապետը մենեջեր է, այսինքն պետք է ընտրվի մի այնպիսի մարդ, որը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ մարդ, որը կկարողանա ղեկավարել մի հսկայական ենթակառուցվածք և ում վրա կա ահռելի պատասխանատվություն՝ բնապահպանական, ժողովրդագրական, սոցիալական, տրանսպորտային, կանաչապատման, աղբահանության, ջրամատակարարման և նման բազմաթիվ ու բազմաբնույթ այլ խնդիրներ լուծելու առումով, հետևաբար Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ուժերի համար կլինի նաև փորձաքար՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին։
Սոցիոլոգի դիտարկմամբ՝ ավագանու այս նոր ընտրություններն, ամենայն հավանականությամբ, դաշինքով կամ առանց դաշինքների՝ մասնակցելու են նաև այլ քաղաքական ուժեր, ինչը իր հերթին թեժ և հետաքրքիր մրցապայքար է խոստանում։
Այս համատեքստում Կարեն Սարգսյանը հավելեց նաև․ «Այն քաղաքական ուժը, որը կհաղթի ավագանու այս ընտրություններին, իրեն դնում է հարվածի տակ, եթե ներքին բավականաչափ ռեսուրսներ չունենա, ինչպես նաև չունենա հնարավորություն ներդրումներ ներգրավելու և «լեզու չգտնի» այն մյուս քաղաքական ուժերի հետ, որոնք ներկայացված կլինեն ավագանիում, ապա մինչ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կործանվելու է, քանի որ կրկնում եմ՝ Երևանը մի փոքր համայնք չէ, հազարավոր խնդիրներ կան ու քաղաքապետի հավակնություններ ունեցող ուժը իր վրա բեռ է վերցնում՝ այդ բոլոր խնդիրները լուծելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։











































