Tuesday, 30 04 2024
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու

Սփյուռքում կա վստահության դեֆիցիտ Հայաստանի նկատմամբ, իսկ հեղափոխական մոտեցումներ դեռևս չկան

«Որպեսզի հեղափոխությունը դրական ազդեցություն ունենա, ապա դա պետք է նախևառաջ նպաստի տնտեսական, քաղաքական, սոցիալական և բարոյահոգեբանական գործընթացների առողջացմանը, այսինքն՝ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե մոտակա ժամանակներում այս թավշյա հեղափոխությունն իր դրական ներուժը կմեծացնի, թե ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դերակատարում կարող է ունենալ թավշյա հեղափոխությունը Հայաստան հայրենադարձություն ապահովելու հարցում, որքանո՞վ կարող է այն նպաստող գործոն հանդիսանալ ներգաղթի համար։

Ըստ Ռուբեն Եգանյանի՝ այսօր Հայաստանը չունի հնարավորություններ ծավալուն և մասսայական ներգաղթ ապահովելու համար։ Նրա խոսքերով՝ հեղափոխությունը կարող է միայն սկիզբ հանդիսանալ, բայց դրան պետք է հաջորդեն բազմաթիվ այլ գործընթացներ, որոնք մարդկանց մոտ պետք է վստահություն ձևավորեն առ այն, որ դրական փոփոխություններն անդառնալի են, շարունակական են լինելու և էական նշանակություն են ունենալու իրենց կենսամակարդակի, հեռանկարների ու միջավայրի բարելավման վրա։

«Մինչ այս փոփոխությունները՝ մենք 20 տարի խաբել ենք մեր Սփյուռքին և նրանց օգտագործել ենք որպես կթու կով․ թե հին Սփյուռքից, թե նոր Սփյուռքից եղել են բավականին շատ մարդիկ, ովքեր պայծառ գաղափարներով, մեծ գումարներով եկել են Հայաստան, բայց հետ են վերադարձել հուսախաբված ու առանց իրենց գումարի, ուստի յուրաքանչյուր նման բացասական դեպք շատ արագ տարածվում է դրսում ու ստեղծում է հանրային կարծիք ընդհանուր Հայաստանի մասին, իսկ հիմա սա պետք է հաղթահարվի, կոտրվի այդ մտածելակերպը, որի համար բավականին ժամանակ և արդյունքներ են պետք, իսկ այս պահի դրությամբ Սփյուռքում, միանշանակ, կա վստահության դեֆիցիտ Հայաստանի նկատմամբ»,- շեշտեց Ռուբեն Եգանյանն ու այս համատեքստում հավելեց․ «Հիմա նոր կառավարությունը պետք է մտածի, թե ինչ ճանապարհով է հնարավոր աշխատատեղերի թիվը մեծացնել և փորձել սահմանափակել մարդկային այն արտահոսքը, որն ունենք, բայց հեղափոխական մոտեցումներ դեռևս չկան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում