Իննամյա ավստրալիացի տղայի քաշը հասել է 178 կիլոգրամի։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Տղան սկսել է գիրանալ դեռ վաղ մանկության տարիներից։ Վեց տարեկանում նա մոտ հարյուր կիլոգրամ էր։

Տղայի հետ, որին համեմատում են աշխարհի ամենածանր երեխայի՝ 230 կիլոգրամանոց ինդոնեզացի Արյա Պերմանայի հետ, աշխատում են ավստրալիական լավագույն բժիշկները։ Նա տառապում է բարձր զարկերակային ճնշմամբ և 2-րդ տիպի շաքարախտով, որը հաճախ զարգանում է ավել քաշով երեխաների մոտ։














































