Փոփ–արքա Մայքլ Ջեքսոնի 20-ամյա դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, նկարահանվել է RE/Done + Weejuns կոշիկի բրենդի գովազդի համար՝ որոշ լուսանկարներում մերկ ներկայանալով։
Նկարի հեղինակը հայտնի գերմանացի լուսանկարիչ Յուրգեն Թելերն է։ Նա աշխատել է այնպիսի հանրահայտ աստղերի հետ, ինչպիսիք են՝ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Վեսթը, Ժիզել Բունդհենը, Մայլի Սայրուսը և շատ այլոք։

Լուսանկարներում աղջիկը տարբեր կերպարներով է, բայց գրեթե բոլոր նկարներում շեշտը դրված է հենց կոշիկի վրա։









































