Տղամարդիկ սկսել են թանկարժեք, ջարդված ժամացույցներ գնել,– հաղորդում է Independent–ը։ Փորձագետի կարծիքով դա թելադրված է նորաձևությամբ։
Խմբագիր Ջեյքոբ Գալահերի կարծիքով՝ հանուն ոճի ֆունկցիոնալությունը աչքաթող անելը կարող էր ի հայտ գալ ամերիկյան նկարիչ Էնդի Ուորհոլի ազդեցության տակ։ «Ես կրում եմ Tank ժամացույցը ոչ թե ժամը իմանալու համար, ճիշտն ասած ես այն չեմ էլ լարում։ Ես կապում եմ Tank ժամացույցը, քանի որ այն ստեղծված է դրա համար, որպեսզի իրեն կրեն»,– ասում էր նկարիչը։

Պարբերականը մեջբերում է նաև անշարժ գույքի գործակալ Շլոմո Ջելերնթերի խոսքերը, ով հայտարարել էր, որ տնից դուրս չի գալիս առանց ժամացույցի։ «Դա նույնն է, ինչ թանկարժեք մեքենա կամ տուն ունենաս։ Շրջապատի վերաբերմունքը միանգամից փոխվում է, եթե նույնիսկ դեռ ոչ մի բառ չեք փոխանակել։ Բավական է ձեր ձեռքին բարձրակարգ ժամացույց տեսնեն»,– ասել է նա և ավելացրել, որ հաճախ է վարձույթով տարբեր բրենդային ժամացույցներ վերցնում։










































