Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Զինված խմբի գործով դատական նիստը չսկսված՝ հետաձգվեց՝ դատավոր Բեկթաշյանի ոճով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ անդադար հետաձգումներից հետո պետք է շարունակվեր Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Նիստից րոպեներ առաջ արդեն դատարան էին ներկայացել ազատության մեջ գտնվող, այդ թվում՝ վերջերս ազատ արձակված ու բավական թարմացած ամբաստանյալները: Սակայն դատական նիստը դարձյալ տեղի չունեցավ:

Եվ հետաձգումը կատարվեց նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի ոճով՝ դատարանի դահլիճի դուռը այդպես էլ չբացվեց, նիստը դահլիճում չսկսվեց, հետաձգման մասին նիստի ժամանակ չհայտարարվեց: Դրսում հավաքվածների շրջանում խոսակցություն տարածվեց, որ դատավորը նիստի սկսվելուց 30 րոպե առաջ ազատ ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանին առաջարկել է ստորագրել, որ ներկայացել է, ու չսպասել, որովհետև նիստը հետաձգվելու է:

Նիստի հետաձգումը պատճառաբանվել էր նրանով, որ դեռևս կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը ենթարկվել է վիրահատության:

Վլադիմիր Առաքելյանի շահերի պաշտպան Արայիկ Ալվանդյանը, սակայն, պնդեց, որ պաշտպանական կողմը նախապես դատարանին զգուշացրել էր, թե Վլադիմիր Առաքելյանը անպայման ներկայանալու է նիստին, այսինքն՝ նրա պատճառով նիստը պիտի որ չհետաձգվեր:

Պաշտպան Արայիկ Ալվանդյանը նաև ասաց, որ օրեր առաջ այցելել էր Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող իր պաշտպանյալ Վլադիմիր Առաքելյանին ու իմացել էր, որ նա շատ վատ վիճակում է: Պաշտպանին, սակայն, հանգստացրել էին, թե Վլադիմիր Առաքելյանը հսկողության տակ է, ոչ մի վտանգավոր բան չկա: Նույն գիշերը Վլադմիր Առաքելյանին շտապ տեղափոխել էին Էրեբունի հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է սրտի վիրահատության՝ երկու ստենդ է տեղադրվել:

Հատուկ այսօրվա դատական նիստին ներկա գտնվելու համար Վլադիմիր Առաքելյանը պահանջել էր իրեն դուրս գրել հիվանդանոցից: Բայց նրան դատարան չէին ներկայացրել: Վլադիմիր Առաքելյանի ինքնազգացողությունը վատացել էր…

Դատարանի մոտ հավաքված ազատ ամբաստանյալներն ու փաստաբանները , կալանքի տակ գտնվող ամբաստնյալների հարազատները մտածում էին՝ բողոքի ի՞նչ միջոցի դիմեն՝ այս գործով դատական նիստերի անընդհատ հետաձգումների դեմ: Նույնիսկ խոսք գնաց Տիգրան Մեծ փողոցը փակելու մասին: Սակայն մարդիկ որոշեցին սպասել մինչև հաջորդ նիստը: Միայն թե արձակուրդային այս շրջանում բացառված չէ, որ հաջորդ նիստն էլ հետաձգվի կողմերից որևէ մեկի չներկայանալու պատճառով: Ամեն դեպքում՝ մարդկանց համբերության բաժակը լցված է, հատկապես դեռ կալանքի տակ գտնվող այն ամբաստանյալների ու նրանց հարազատների, ովքեր նորից են դիմելու դատարան՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում