Tuesday, 23 06 2026
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից

Արտահերթ ընտրությունները շուտ կազմակերպելու խնդիր կա. ԱԺ 4 ուժերը փորձում են կոմպրոմիսի գալ ԸՕ-ի շուրջ

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը փորձում է կոմպրոմիսային տարբերակներ գտնել մեկ ընդհանուր նախագիծ ներկայացնելու համար։

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի անդամ Սպարտակ Սեյրանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե խորհրդարանական ուժերը պայմանավորվել են, որ քննարկումները շարունակելու են ուրբաթ։ «Քանի որ բոլորն իրենց տեսակետները մուտքագրել են, իրենց առաջարկների՝ լավ, մյուսների վատ կողմերը մատնանշել են, այժմ փորձում են գտնել կոմպրոմիսային տարբերակներ։ Գրավոր կփոխանակենք, թե յուրաքանչյուրն ինչպես է տեսնում իր և մյուսների տեսակետների հատման կետերը, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի»,- նշել է նա և հավելել. «Բոլորս ձգտում ենք կոնսենսուսի, բոլոր խմբակցությունները շահագրգիռ են գալ կոնսենսուսի, որ փոփոխություններն ընդունելի լինեն։ Փորձում ենք գտնել այնպիսի մոդել, որ ամեն մեկը ներկայացնի իր զիջումների ծավալը»։

Սեյրանյանի խոսքով՝ կառավարության հետ պայմանավորվել են, որ ձգտելու են խորհրդարան մի նախագիծ ներկայացնել։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր հերթին նշել է, որ այժմ չորս խմբակցությունների առաջարկները համադրում են, ու որ փոփոխությունները նույնաբովանդակ են՝ առանձնացնում են։ «Շարունակում ենք քննարկել այն փոփոխությունները, որոնք տարբեր են։

Կառավարությունը մասնակցում է հետևյալ ձևաչափով. իր որոշումները, մոտեցումները ներկայացնում են մեզ, և մենք՝ չորս խմբակցություններն ու կառավարության ներկայացուցիչը, քննարկում ենք բոլոր նախագծերը»,- նշել է նա և հավելել. «Առաջին և գլխավոր հարցը ընտրակարգի հարցն է, համամասնական ընտրակարգը փաստ է, բայց բա՞ց, թե՞ փակ ցուցակներով, ռեյտինգայի՞ն, թե՞ միայն պարզ համամասնական։ Կառավարության, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքի մոտեցումներն այն են, որ պարզ համամասնական լինի, քվեարկվեն միայն քաղաքական ուժերը»։

ՀՅԴ-ն ունի իր առաջարկը, որտեղ վարկանիշային թեկնածուներին առաջադրում են մեկ՝ ընդհանուր ընտրակարգում։ «Այսինքն՝ 100-րդ համարի թեկնածուն կարող է պատգամավոր ընտրվել, եթե առավելագույն քվեներ ստանա։ ՀՀԿ-ն իր նախկին մոտեցումները սրբագրել է և առաջարկում է ձևափոխված տարբերակ, որտեղ ռեյտինգային ընտրակարգը պահպանվում է»,- նշել է Բագրատյանը և հավելել, թե կառավարությունն արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ կազմակերպելու խնդիր ունի, ուստի ավելի պրագմատիկ է պարզ համամասնականը, այն կլինի ժողովրդի համար պարզ և հեշտ, երկար ժամանակ չի պահանջվի բացատրելու համար։

Ըստ Բագրատյանի՝ ՀՅԴ մոտեցումը լուրջ խնդիրներ է պարունակում։ «Եթե պայմանական 10 կուսակցություն մասնակցի ընտրություններին, ամենը հարյուր թեկնածու առաջադրի, տեղամասերում արձանագրություններ կազմելը շաբաթների աշխատանք կլինի։ Կբարդացվի հաշվելը, ընտրելը, դժվար կլինի այդքանի մեջ գտնել համապատասխան թեկնածուին և քվեարկել։ Այդ պատճառով գերադասելի է պարզ համամասնական ընտրակարգը»,- նշել է Բագրատյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում