Հնագետները սկսել են բացել հուլիսի սկզբում Ալեքսանդրիայում հայտնաբերված սարկոֆագը: Նրանք ապահերմետիկացրել են կափարիչը և բարձրացրել այն 5 սմ, սակայն Եգիպտոսի հին հուշարձանների գծով նախարարությունը կանգնեցրել է աշխատանքները:

Որոշում է ընդունվել գործընթացին հետևող բոլոր մարդկանց տարհանելու, քանի որ հնարավոր է՝ թունավոր գազերի արտահոսք լինի 2 հազար տարի առաջ փակված դագաղից՝ գրում է The telegraph-ը:
Լրագրողներին թույլ չեն տվել գտնվելու սարկոֆագի բացման վայրում:










































