Friday, 26 04 2024
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան

Նիկոլ Փաշինյանը կարող է բացահայտել ահռելի գումարների նոր աղբյուրներ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինչպես ինքն է պարզել՝ չիրագործված, կիսատ մնացած տարբեր վարկային ծրագրերով, որում ՀՀ կառավարությունը մեղավորություն չունի, Հայաստանը շարունակում է կատարել վճարումներ:

«Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ կիսատ են մնացել ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում. այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,- կառավարության նիստի մեկնարկին ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նախարարներին հանձնարարել է իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ: «Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը չի մասնավորեցրել, թե ինչ վարկային ծրագրերի մասին է խոսքը, նրա ներկայացրածից կարելի է ենթադրել, որ նկատի են առնվում ստացված, բայց չիրականացված վարկային միջոցները, որոնցով նախատեսված ծրագրերը չեն իրագործվել ոչ ՀՀ կառավարության մեղքով։

Նիկոլ Փաշինյանը չի խոսել, սակայն, այն ծրագրերի մասին, որոնք տապալվել կամ թերի են կատարվել նախորդ կառավարությունների մեղքով։ Իսկ դրանք շատ են, անկարելիորեն շատ։ Ընդհանրապես օտարերկրյա վարկային միջոցների ստացման ու դրանց ծախսման արդյունավետության խնդիրը միշտ եղել է ամենացավոտ, բայց ամենամշուշոտ հարցերից մեկը։ 2000-ականներին Ազգային ժողովում անգամ ստեղծվել էր օտարերկրյա վարկային միջոցների ծախսման արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, որը, սակայն, իր գործունեության տևական ժամանակից հետո որևէ շոշափելի արդյունք չարձանագրեց։ Եվ չէր էլ արձանագրելու, որովհետև օտարերկրյա վարկային միջոցները շուրջ երկու տասնամյակ եղել են Հայաստանի նախկին իշխանությունների ստվերային ֆինանսավորման կայուն աղբյուր. նախկին իշխանությունները չէին կարող թույլ տալ այդ աղբյուրից ստացված գումարների ստվերային գործարքների բացահայտումը իրենց իշխանության օրոք։

Օտարերկրյա վարկային միջոցները գլոբալ առումով եղել են նախորդ երկու իշխանությունների ստեղծած քրեաօլիգարխիկ համակարգի արտաքին ֆինանսավորման աղբյուր, գերխոշոր աղբյուր։ Հայաստանը ստացել է վարկային միջոցներ, որոնք խիստ կասկածելի ու չհիմնավորված ծրագրերով բաշխվել են արդեն երկրի ներսում, բաշխվել են յուրայինների միջև։ Հայաստանում գործել են տասնյակ, հարյուրավոր ծրագրերի իրագործման գրասենյակներ՝ ԾԻԳ-եր, որոնց գործունեությունը շոշափելի որևէ արդյունք չի տվել, որոնց ղեկավարները, սակայն, կուտակել են անպատկերացնելի կարողություններ։ Այդ ԾԻԳ-երը գործել են մութ, ստվերային, հանցավոր սխեմաներով, ստեղծվել են կեղծ կապալառուներ, արհեստական միավորներ, յուրաքանչյուր ծրագրի իրագործման համար ներգրավվել են կասկածելի ծագում ունեցող միջազգային խորհրդատուներ, որոնց վրա որպես ծախս դուրս են գրվել ահռելի միջոցներ։ Արդյունքում Հայաստանի պետական պարտքը հասել է 6.7 միլիարդ դոլարի և, ըստ կանխատեսումների, արդեն այս տարվա վերջին կարող է հատել 7 միլիարդ դոլարի սահմանագիծը։

Օտարերկրյա վարկային միջոցները եղել են Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխանությունների ֆինանսավորման արտաքին աղբյուրները, որոնց պարագայում, սակայն, միջազգային ֆինանսավարկային կազմակերպություններն ու երկրին վարկ տված այլ պետությունները հանդես են եկել միջնորդի դերում։ Նրանք ֆինանսավորել են Հայաստանի իշխանությանն իրենց միջոցներով, սակայն դրա դիմաց վճարել ու վճարելու են Հայաստանի հասարակությունը, հարկատու ՀՀ քաղաքացիները։ Ստացված հարյուրավոր միլիոն դոլարները ու դրանց տոկոսավճարները այն գինն են, որ մենք՝ որպես հասարակություն, վճարել ու երկար տարիներ շարունակելու ենք վճարել քոչարյանասարգսյանական իշխանություններին հանդուրժելու ու երկու տասնամյակ ակտիվ կամ պասիվ կերպով նրանց վերարտադրությունը թույլ տալու համար։

Պետք է ենթադրել, որ առաջիկայում կառավարությունը, իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել անցած տարիներին Հայաստանի ստացած օտարերկրյա վարկերի ու դրանց ծախսման ծրագրերի ուսումնասիրությամբ։ Առանց վարանելու կարելի է պնդել, որ այդ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվելու են շշմեցնող փաստեր, անպատկերացնելի մեծ ծավալի գրպանված գումարներ։ Վկան՝ այդ վարկերի ստացման ու վարկային ծրագրերի իրականացման պատասխանատուների գերշքեղ ապրելակերպն ու ունեցվածքն է, ինչի խոսուն վկայություններն են նաև այդ պատասխանատուների առանձնատները, որոնց կարելի է հանդիպել Երևանի տարբեր էլիտար թաղամասերում։

Վարկային միջոցների ծախսման ուսումնասիրությունների արդյունքում կարող է պարզվել, որ մինչ օրս բացահայտված ապօրինի հարստացման դեպքերն ու դրանց արդյունքում պետությանը վերադարձված գումարները երեխայություն են այն ամենի համեմատ, ինչ արվել է միջազգային կազմակերպություններից ու տարբեր երկրներից ստացված վարկային միջոցներով։

Այդ համակարգերում ներգրավվածները՝ իշխանության ամենաբարձր մակարդակի թողտվությամբ ու մասնակցությամբ, գողացել են, մսխել են Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների ապագան, քանի որ անցյալում գողացել են այն, ինչի դիմաց մենք բոլորս վճարելու ենք առաջիկա երկար տարիներին՝ կտրելով մեր երեխաներին ավելի բարեկեցիկ կյանքից ու ապագայից։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում