Monday, 15 06 2026
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պետք է հստակ հայտարարվի՝ պատերազմի դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, նշում է՝ երկամսյա դիվանագիտական մանյովրներից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես թե վերադառնում է մինչև իշխանափոխություն եղած ելման կետին, և հարց է ծագում, թե հայկական կողմը ինչ պետք է անի ստեղծված իրավիճակում: Աշոտյանն առաջարկում է գործողությունների ճանապարհային քարտեզ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անհրաժեշտություն է համարում ևս մեկ անգամ հրապարակավ հայտարարել՝ Ադրբեջանի կողմից Արցախի կամ Հայաստանի դեմ հերթական լայնածավալ ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Աշոտյանը նաև նշում է, որ պետք է թարմացվի դեռևս ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականը Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխգործակցության համաձայնագրի մասով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշում է՝ Արցախի անկախության ճանաչման մասին պետք է հստակ հայտարարվի: «Թող որևէ մեկը հետո չզարմանա, չհորդորի, չքննադատի, որովհետև պատերազմը կանխելու պարտականությունը ոչ միայն Հայաստանինն է, այլև միջազգային հանրությանը։ Իսկ միջազգային հանրությունը պետք է հստակ հասկանա, թե պատերազմի հետևանքը որն է լինելու»,- ընդգծեց նա։

Քաղաքագետը նշում է՝ այսօր ո՛չ Աբխազիայի, ոչ էլ Հարավային Օսիայի կարգավիճակներն այլևս քննարկելի չեն, որքան էլ կոչեր անեն Ռուսաստանին ետ շրջել դրա արդյունքները. «Դա միայն հնարավոր է ճանաչող կողմին կապիտուլյացիայի ենթարկելու դեպքում։ Հետևաբար պետք է հստակ ասվի՝ որոնք են լինելու Ադրբեջանի ավանտյուրայի ոչ միայն ռազմական (որն ուղղակի պետք է հստակ լինի նաև Ադրբեջանի հասարակության համար՝ ինքը պետք է պատրաստ լինի մասնակից լինել այդ պատերազմի հանցագործությանը, որի սանձազերծողը Ալիևն է), այլ նաև քաղաքական հետևանքները, որոնք պետք է հստակ լինեն միջազգային հանրության համար»:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմը լցրեց Հայաստանի ու հայ ժողովրդի համբերության բաժակը. «Իմ կարծիքով՝ այս անգամ բացարձակապես այլ պատկեր է լինելու։ Եվ այս կտրվածքով, իհարկե, շիտակորեն հետևանքների մասին բոլորին տեղեկացնելը ճիշտ է»։

Ստյոպա Սաֆարյանը նշում է՝ հակառակորդն առայժմ ուղղակի շանտաժ է անում: «Ով ուզում է՝ թող ընկրկի այդ շանտաժի առաջ. նույնիսկ եթե միջազգային հանրությունը ընկրկի, Հայաստանը դրա առաջ ընկրկելու իրավունք չունի»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ Արմեն Աշոտյանի առաջարկները համարձակ են, բայց դրանք առաջարկներ են, որոնք ժամանակին հնչեցվել են: «Դրանցից հետո որևէ նոր գաղափար ու միտք չի արտահայտվել, եթե չհաշվենք այն տեսակետը, որ Արցախը ևս պետք է բանակցությունների մասնակից դառնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ենոքյանի դիտարկմամբ՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու գաղափարը որևէ կերպ միս ու արյուն չի ստացել. «Նույնիսկ նախարարների հանդիպման ժամանակ այդ խնդիրը չարծարծվեց։ Կարծում եմ՝ սրանք կարևորագույն քայլեր են, որոնք ինչ-որ կերպ կարող են երաշխավորել խաղաղության երկարաձգումը՝ մինչև բանակցային պրոցեսն ավելի ինտենսիվանա»։

Քաղաքագետը նշում է՝ բանակցություններն ամեն դեպքում պետք է շարունակել. «Չգնալ բանակցությունների՝ նշանակում է գնալ պատերազմի։ Այլ հարց է, որ բանակցությունների համար կարող է կարևորագույն խնդիր դառնալ Արցախին մանդատ տալը բանակցությունների համար. սա կարող է դառնալ բանակցության նոր հարց»։

Աղասի Ենոքյանը շեշտում է՝ Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի: «Մանավանդ ապրիլյան պատերազմից հետո մենք տեսանք, որ Ադրբեջանը չբավարարված դուրս եկավ։ Չի բացառվում, որ նա կրկնի փորձը։ Դիվանագիտական ջանքերը պետք է զուգահեռ գնան։ Ցավոք, վերջին շրջանում ես տեսնում եմ, որ դրանց ինտենսիվությունն իջել է»,- եզրափակեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում