Կառավարության շենքի առջև տարկետման իրավունքից օգտվելու հարցով բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ ուսանողներ: Նրանց խոսքով՝ հարցին դեռևս լուծում չի տրվել:
Տղաները նշեցին, որ ԿԳՆ ներկայացուցիչներն իրենց հորդորել են դիմել դատարան, ինչը իրենք արժանապատիվ քայլ չեն համարում. «Մենք որոշեցինք դիմել վարչապետին, նախագահին, ՄԻՊ-ին: Վարչապետի հորդորով դիմել ենք նաև վերահսկողական ծառայությանը և ներկայացրել մեր կողմից արձանագրված խախտումները»:
Ուսանողները ասում են, որ իրենք կողմ են նոր մրցույթների կազմակերպմանը: Նրանցից մեկը հայտնեց, որ ինքը տպագրել է 2 հոդված, որոնց միայն վերնագրերն են կարդացել. «Հոդվածների միայն վերնագրերը կարդալով՝ նրանք որոշել են իմ վերլուծական կարողությունը: Իսկ 10 օր առաջ էլ թեզ եմ պաշտպանել, որը 6 մասնագետների կողմից գնահատվել է 100, բայց ոչ մասնագիտական հանձնաժողովի կողմից գնահատվել է 17. սա ուղղակի աբսուրդ է»:
Ուսանողները նշեցին, որ այս խնդրի լուծման համար պարզապես կամք է պետք. «Մենք մինչև վերջ պայքարելու ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































