Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականը Փարիզում մայիսի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ցուցարարի է ծեծի ենթարկել։ Այս մասին հաղորդում է Le Monde պարբերականը։
Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է սոցկայքերում։ Պաշտպանիչ սաղավարտով մարդը հարձակվում է հանրահավաքի մասնակցի վրա, իսկ շղթա կազմած ոստիկանները նրան օգնել չեն փորձում։ Երևում է նաև այդ մարդու դեմքը։ Պարբերականը պնդում է, որ նա Ալեքսանդր Բենալիան է, որը նախագահի գրասենյակում անվտանգության հարցերով է զբաղվում, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ Մակրոնի թիկնազորի ղեկավարն էր։
Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տնօրեն Պատրիկ Ստրզոդան հաստատել է տեսագրությունում Բենալիայի ներկայությունը։ Նրա խոսքով՝ միջադեպի մասին զեկուցել են նախագահին։ Դրանից հետո Բենալիան երկու շաբաթով հեռացվել է պաշտոնից, իսկ միջադեպի կրկնության դեպքում նախագահը խոստացել է վերջինին պաշտոնաթող անել։
🎬 Vidéo du collaborateur de #Macron frappant un manifestant le 1er mai à Paris. Identifié par @lemondefr il s'agirait d'Alexandre Benalla.#AlexandreBenalla
Plus d'infos : https://t.co/EsqRMrih2j pic.twitter.com/hesXye0bzb— Fallait Pas Supprimer 📸 (@FallaitPasSuppr) July 18, 2018











































