Եղիսաբեթ II թագուհու թոռնուհին ամուսնանում է։
«Թագուհու 27-ամյա թոռնուհին ամուսնանում է տղամարդու հետ, որի հետ հանդիպում է 7 տարի։ Նրանք հունվարին են նշանադրվել։ Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գևորգ մատուռում՝ այնտեղ, որտեղ մայիսին պսակադրվեցին Հարին և Մեգանը»,-ասվում է հաղորդագրությունում։
Խոսքն արքայադուստր Եվգենիայի մասին է։ Նրա ամուսինը կդառնա «Մահիքի» հեղինակավոր ակումբի նախկին մենեջեր Ջեք Բրուքսբենքը։

Արքայադուստր Եվգենիան 9-րդ գահաժառանգն է։
Հոկտեմբերի 12-ին Վինձորյան ամրոցում կայանալիք հարսանիքին 12 հազար մարդ է հրավիրված։ Հարսանիքին կարող է ներկա լինել Մեծ Բրիտանիայի ցանկացած քաղաքացի, եթե վիճակախաղում հրավիրատոմս շահի։












































