Հուլիսի 2-ին The New York Times պարբերականը, ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի «սիրո պատմության» երգիծական բնույթի տեսագրությունը հրապարակելով, հոմոֆոբիայի մեջ մեղադրվեց։
Մուլտլիպլիկացիոն տեսագրությունում առաջնորդները ժամադրությունն են վայելում՝ շրջում են կաբրիոլետով և ռնգեղջյուրին նստած, իսկ հետո համբուրվում են։ Հնչում են Թրամփի իրական մեկնաբանությունները՝ Պուտինի «փայլուն աշխատանքի» վերաբերյալ։ Մեջբերվում է նաև ԱՄՆ նախագահի այն խոսքը, որ «Ռուսաստանը թեժ բան է»։
Հոգեկան առողջությամբ զբաղվող բարեգործական կազմակերպությունները Reuters գործակալությանը հայտարարել են, որ ամերիկյան պարբերականը, սեռական կողմնորոշումը որպես կատակ օգտագործելով, բացասական ազդակներ է հղում ԼԳԲՏ հանրության երիտասարդությանը։








































