ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ մարդիկ, ում նյարդայնացնում է իր համագործակցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տառապում են «Թրամփաանտանելիության համախտանիշով»: Այս մասին նա գրել է Twitter-ում:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ որոշ մարդկանց այնքան դուր չի գալիս Պուտինի հետ իր լավ հարաբերությունները, որ նրանք կնախընտրեին ռազմական հակամարտությունը երկխոսության փոխարեն:
«Դա կոչվում է Թրամփաանտանելիության համախտանիշ»,- ասել է նա:









































