https://www.youtube.com/watch?v=VlBNZSa1a9Q&feature=youtu.be
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը, որը 24-ամյա պատմություն ունեցող ընկերություն է, ձեռք է բերել ավելի քան 130,000 հավատարիմ հաճախորդ, շուրջ 170,000 գործող վարկ, որոնք սպասարկվում են շուրջօրյա գործող 21 մասնաճյուղերում:
Այս մասին հուլիսի 18-ին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության նախագահ Վահե Բադալյանը:
Վերջինս անդրադառնալով նաև իրենց կողմից 2017թ-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրված Ֆասթ Կրեդիտ ընկերության գործունեությանը՝ խոսեց նաև ապագա պլաններից:

Մասնավորապես, Բադալյանի խոսքով՝ ընկերության գործունեության ընդլայնմանբ պայմանավորված 2018թ-ին Երևանում և մարզերում բացվելու են ևս 5 մասնաճյուղեր, իսկ Մեծ Բրիտանիայում 2 գործող գրասենյակներին ավելացվելու են ևս 2-ը:
Անդրադառնալով «Ֆասթ Կրեդիտ»-ի կողմից պարտատոմսերի թողարկմանը՝ ընկերության գործադիր տնօրեն Հակոբ Ղոնջեյանը նշեց, որ պարտատոմսերը հարմար և շահավետ գործիք են բոլոր այն ներդրողների համար, որոնք ցանկանում են կատարել պարզ և արագ ներդրումներ՝ բարձր և կայուն եկամուտ ստանալու նպատակով և մեջբերելով իրենց կարգախոսն, ասաց.
-Ներդրե՛ք ՊԱՐԶ
Ստացե՛ք ԱՐԱԳ:
| Թողարկման ամսաթիվ | 20.07.2018թ | |
| Շրջանառության Ժամկետը | 24 ամիս | |
| Թողարկման արժույթը | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար |
| Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն | 10% | 6.9% |
| Թողարկման ծավալ | 100,000,000 | 1,000,000 |
| Մեկ պարտատոմսի անվանական արժեք | 10,000 | 100 |
| Շուկա ստեղծող (Market maker) | «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ | |
| Ամփոփ բնութագիր | www.fastcredit.am | |
Ընկերության նախագահ Վահե Բադալյանը վերջում հավելեց, որ այս պրոդուկտի ներդրմամբ «Ֆասթ Կրեդիտ»-ն իր հերթական քայլն է կատարում բանկ վերափոխվելու ճանապարհին:











































