Ավստրալիայում Քոբի անունով շունը ցանկացել է խաղալ իր տիրոջ հետ, բայց տղամարդը զբաղված է եղել իր պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով։ Շունը տիրոջ ձեռքից խլել է ձողի վրա ամրացված տեսախցիկը և փախել է նրա մոտից։ Արդյունքում շունը տեսանյութ է նկարել։ Տիրոջ խոսքերով՝ նա մոտ քսան րոպե հետապնդել է շանը։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։







































