Երևանում, այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, բախվել են 30-ամյա Արսեն Ա.-ի վարած «ՎԱԶ 21154» մակնիշի 96 TL 999 համարանիշի և 62-ամյա Իվան Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 26 ՕԼ 551 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Աղբյուրի տվյալներով, մինչև շտապօգնության ժամանումը, վիրավորներին օգնություն են ցուցաբերել Երևանի ճանապարհային ոստիկանները։








































