Ամերիկացի կոնգրեսական Էլիոթ Էնգելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ երկուշաբթի, հուլիսի 16-ին։ Ավելին, նա Սպիտակ տան ղեկավարին պատրաստակամ շնիկի հետ է համեմատել։ Վիրավորական խոսքերը հնչել են հենց ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նիստի ժամանակ։
«Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես ԱՄՆ նախագահը Պուտինի պատրաստակամ մանկլավիկի վերածվեց։ Պուտինի պուդելի։ Դա պարզապես վրդովեցուցիչ է, նողկալի է և վտանգավոր»,-հայտարարել է Էլիոթ Էնգելը։









































