Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ի՞նչ է ասել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին

Անցած շաբաթ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեցին կառավարության ներկայացրած «Բնօգտագործման և բնավճարների մասին» ու «Վարչական իրավախախտումների մասին» օրինագծերը, որոնք վերաբերում էին ձկնաբուծական ոլորտի կարգավորմանը:

Իշխանություններն այդ գործունեությունը սկսեցին այն բանից հետո, երբ ի վերջո հասկացան, որ թե՛ օրինական, թե՛ ապօրինի ձկնաբուծության բիզնեսում ջրի անխնա օգտագործումը Արարատյան դաշտավայրը կանգնեցրել է ջրազրկման ու մեծ աղետի առջև: Իսկ այդ նախագծով կառավարությունն առաջարկում էր բարձրացնել ջրի օգտագործման վճարը և ապօրինի ջրօգտագործման տուգանքները: Այս օրինագծերը, սակայն, խորհրդարանում ԱԺ ղեկավարության ու որոշ պատգամավորների կողմից բուռն դիմակայության արժանացան:

Հայտնի է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրա խնամի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ձկնաբուծական խոշոր արտադրություն ունեն: Եվ դատելով այն հանգամանքից, թե հատկապես որ պատգամավորներն էին այդ օրը քննադատում կառավարության ներկայացրած օրինագիծը, կարելի է եզրակացնել, որ այդ դիմակայությունը կազմակերպել էր ԱԺ նախագահը:

Քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը անարգանքի սյունին գամեցին օրինագիծը ներկայացնող՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Էդմոն Մարուքյանն ու մի քանի պատգամավորներ ևս նրան մեղադրեցին իրեն «լավ չպահելու» համար:

Ընդ որում՝ սեփական բիզնես շահերը պաշտպանելու ցանկությունն այնքան մեծ էր, որ չդիմացավ և այդ օրինագծի դեմ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահն ինքը` Ա.Հարությունյանին կոչ անելով խորհրդարանի հետ ավելի համալիր քննարկում կազմակերպել: Եվ նախարարի վրա ճնշումն այնքան մեծ էր, որ նա կարմրատակած՝ ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց պատգամավորներից:

Նրան ուղղված այդ ճնշումների, ապօրինի ջրօգտագործման ու ձկնարդյունաբերության հետ կապված էլ մի քանի հարց ուղղեցինք Արամ Հարությունյանին:

Պարոն Հարությունյան, մեծ ճնշո՞ւմ եք զգում Ձեզ վրա այս օրինագծերի հետ կապված: Չէ՞ որ թե՛ ապօրինի, թե՛ օրինական ձկնաբուծության հետևում կանգնած են այնպիսի պաշտոնյաներ, ինչպիսիք են Հովիկ Աբրահամյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք:

– Ոչ մի ճնշում էլ չեմ զգում, ճնշումներ չկան: Ես ասացի, որ մենք համալիր միջոցառումներ ենք մշակել, որոնք վերաբերում են երեք ուղղությունների: Առաջին միջոցառումը օրենսդրական է, և մենք արդեն այս երկու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես ենք եկել: Երկրորդ խումբ հարցերը ենթաօրենսդրական ակտերն են: Կառավարության այն որոշումներն են, որոնք մեզ հնարավորություն կտան կարգավորել հորատող սարքավորումների աշխատանքները, ավտոմատ ռեժիմով համապատասխան հիդրոերկրաբանական մոնիթորինգի իրականացման աշխատանքները, ջրի անտնտեսվար օգտագործումը: Երրորդը գործնական աշխատանքներն են, այսինքն՝ անօրինական հորատված հորատանցքերի հետ կապված միջոցառումները:

Բայց ես չէի ուզենա, որ դրանք կապեինք միայն ձկնաբուծական տնտեսությունների հետ: Ընդհանրապես, Արարատյան դաշտում այդ անօրինական հորատանցքերի լուծարման աշխատանքների մասին է խոսքը:

Սկսվե՞լ են այդ լուծարման աշխատանքները:

– Այո, և՛ լուծարման, և՛ օրենսդրական, և՛ ենթաօրենսդրական ակտերի ընդունման աշխատանքներն արդեն սկսվել են:

Քանի անօրինական հորատանցքեր կան:

– Հատուկ կարևորել էինք 43 խորքային հորերը, որոնք վերաբերում էին ձկնաբուծական տնտեսություններին: Այդ 43-ից շուրջ 25-ը կա՛մ լուծարվել են, կա՛մ գտնվում են լուծարման գործընթացում: Բայց ընդհանուր առմամբ կոնսերվացման, լուծարման և այլ խորքային հորերի թիվը հասնում է շուրջ 566-ի: Կոնսերվացումը նշանակում է, որ հորը պետք է բերվի փականային ռեժիմի և հետագայում, ըստ անհրաժեշտության, կա՛մ լուծարվի, կա՛մ օգտագործվի:

Իսկ որքա՞ն են օրինական հորերը:

– Մենք գույքագրում ենք իրականացրել, որի արդյունքում հայտնաբերել ենք շուրջ 3340 խորքային հորեր, որից եթե հանենք 566-ը, ապա մոտ 2,5 հազար հոր ունեն օրինական թույտվություն: Բայց դրանք միայն ձկնաբուծական նպատակով չեն շահագործվում: Արմավիրի և Արարատի մարզերում ունենք մոտ 240 ձկնային տնտեսություններ և նրանց կողմից օգտագործվող 6-7 հարյուրի չափ էլ խորքային հորեր: Բայց դուք նկատի ունեցեք, որ ջրօգտագործման ընկերությունները` «Երևան ջուրը»,  «Հայջրմուղկոյուղին» ևս ունեն խորքային հորեր:

– Այդ անօրինական խորքային հորերը լուծարելուց դժվարություններ չե՞ք ունենում, դրանց հզոր սեփականատերերը դժվարություններ չե՞ն առաջացնում:

– Շատ դեպքերում ոչ միայն չենք ունենում, այլև տնտեսվարողներն իրենք ցանկություն են հայտնում իրենց միջոցների հաշվին իրականացնել այդ աշխատանքները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր բանակցությունների և քննարկումների արդյունքում շատ տնտեսվարողներ կամավոր, իրենց միջոցների հաշվին, լուծարում են անօրինական հորերը: Իսկ եթե մենք մեր միջոցներով լուծարենք, ապա դատական կարգով այդ գումարները կգանձենք:

Կա՞ բնապահպանական գնահատական, թե այդ հորերն օգտագործելու հետևանքով ինչ վիճակ է ստեղծվել Արարատի և Արմավիրի մարզերում:

– Իհարկե կա… (Ա.Հարությունյանի խոսքը կիսատ մնաց, քանի որ Հովիկ Աբրահամյանն այդ պահին զանգահարեց նրան և հրավիրեց իր աշխատասենյակ՝ քննարկելու վերը նշված օրինագծերն ու դրանց հետևող գործընթացները):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում