Wednesday, 22 07 2026
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞

Ինչու է Նորատուսցի Ալիկի շահերի պաշտպանը դիմել Սերժ Սարգսյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Նիստի սկզբում նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Դատական դեպարտամենտից դատարանը ստացել է 2018 թվականի մարտի 14-ին հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նույնաբովանդակ դիմումներ՝ այս գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանից և Նորատուսցի Ալիկի համակիր, «Slaq.am» կայքի լրագրող Աննա Սահակյանից:

Դիմումատուները նախկին նախագահի միջամտությունն են խնդրել՝ կալանքի տակ գտնվող Ալիկ Բանդուրյանի «անձնական անձեռնմխելիության շարունակական խախտումները վերացնելու հարցում»:

Նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանից ու որպես Ալիկ Բանդուրյանի հարազատը հանդես եկող Աննա Սահակյանից հետաքրքրվեցինք դիմումների բովանդակության վերաբերյալ:

Երեմ Սարգսյանն ասաց, որ ինքն արդեն մոռացել էր հիշյալ դիմումի մասին: Իսկ ժամանակին դիմել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետև Ալիկ Բանդուրյանի առողջական վիճակը կտրուկ վատանում էր, պաշտպանական կողմի միջնորդությունները՝ Բանդուրյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ, անընդհատ մերժվում էին:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ քանի որ հանրապետության նախագահը ՀՀ քաղաքացների սահմանադրական իրավունքների երաշխավորն էր, իսկ Ալիկ Բանդուրյանի հենց սահմանադրական իրավունքները՝ ազատության, լիարժեք բուժում ստանալու իրավունքներն էին խախտվում, այդ պատճառով դիմել է «իրավունքների երաշխավորին»՝ Սերժ Սարգսյանին: Միաժամանակ փաստաբանը համաձայնեց, որ դատարանում քննվող գործի շրջանակներում ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքների պաշտպանության «բարձրագույն երաշխավորի» միջամտության որևէ օրինական մեխանիզմ չկար:

Փաստաբանը ակնարկեց, որ Սերժ Սարգսյանի ժամանակ հայտնի մեխանիզմի՝ «զանգ նախագահականից» միջամտության վրա են միգուցե հույս դրել…

Լրագրողուհի Աննա Սահակյանն էլ ասաց, որ ՀՀ երրորդ նախագահին է դիմել՝ Ալիկ Բանդուրյանին համարելով իր «հարազատը» և համոզված լինելով, որ կալանքի տակ մնալը Բանդուրյանի կյանքի համար կարող է վտանգավոր լինել: Աննա Սահակյանը մյուս լրագրողներին կոչ արեց երբեմն անդրադառնալ նաև Նորատուսցի Ալիկի «մարդ-տեսակին»՝ օրինակ՝ նա մարդկանց ապահովել է գերեզմանաքարերով, ինչպես նաև գումարներ է տվել հիվանդներին…

Մի ժամանակ խորհրդային մարդիկ իրենց իրավունքների ոտնահարումների վերաբերյալ դիմումներ էին գրում «Լենինի դամբարանին»՝ չգիտես ինչու՝ դա հիշեցի…

Վերադառնանք դատական նիստին: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը դատավարության կողմերին ու դահլիճում ներկաներին իրազեկելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված և ի վերջո դատարանին հանձնված ժամանակավրեպ ու անարդյունք դիմումների մասին, ասաց, որ դիմումները կցվում են քրեական գործին:

Հաջորդիվ դատավորը համարյա մետաղե ձայնով մեկ անգամ ևս կողմերին իրազեկեց օրենքի համապատասխան դրույթի մասին, համաձայն որի՝ մեր հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են անկախ դատավորները, ովքեր ենթակա են միայն օրենքին, նրանք որոշումներ են կայացնում իրենց ներքին համոզմամբ ու օրենքի պահանջներին համապատասխան, և արդարադատությունն իրականացվում է դատարանի նկատմամբ կողմնակի ազդեցությունները բացառելու պայմաններում… Իսկ այս կամ այն անօրեն արարքի կատարման համար մեղավոր անձինք կրում են միայն օրենքով նախատեսված պատասխանատվություն…

Այս «հիշեցումը» շատ տեղին էր, քանի որ դատարանը գտնվում էր դատաքննությունն ավարտելու շեմին:

Նախագահողը հիշեցրեց, որ անցած նիստի ավարտին Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը ժամանակ էր խնդրել՝ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:

«Պատրա՞ստ է ձեր միջնորդությունը»,- նախագահողը հարցրեց փաստաբան Երեմ Սարգսյանին:

Փաստաբանն ասաց, թե ինքը պատրաստ է, սակայն իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանը հանձնարարել է նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն… չներկայացնել:

Փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալ Պետրոս Իսրայելյանի՝ Չարբախցի Գեղամի առողջական վատ վիճակը հավաստող բժշկական լրացուցիչ փաստաթղթեր, որոնք դատարանը նույնպես կցեց քրեական գործին:

Կողմերը դատաքննությունը լրացնելու այլ միջնորդություններ չունեին:

Նախագահողը հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է:

Մեղադրող դատախազ Գ. Գևորգյանը մեղադրական ճառին նախապատրաստվելու համար ժամանակ խնդրեց:

Հաջորդ նիստին՝ հուլիսի 26-ին, մեղադրողը հանդես կգա ճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում