Fox News հեռուստաալիքի հաղորդավար և Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի դուստր Աբի Հանթսմանը Twitter-ի իր էջում քննադատել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ Հելսինկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։
«Ոչ մի բանակցություն արժանի չէ քո ժողովրդին ավտոբուսի անիվների տակ շպրտելուն»,-գրել է Հանթսմանը։
Ավելի վաղ նա ուղիղ եթերում Դոնալդ Թրամփին և Կիմ Չեն Ընին բռնապետներ է անվանել։ Սակայն հետո ներողություն է խնդրել։
No negotiation is worth throwing your own people and country under the bus.
— Abby Huntsman (@HuntsmanAbby) July 16, 2018








































