Բրազիլիայի երկրպագուհին ոստիկանություն դիմում է ներկայացրել, համաձայն որի՝ ԱԱ-2018-ից հետո իրեն բռնաբարելեն։
Կնոջ խոսքով՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղից հետո ինքը գնացել է զբոսնելու «Լուժնիկի» մարզադաշտի մերձակայքում, և իր վրա երկու օտարերկրացի են հարձակվել։
Հարձակվողներին վախեցրել են Խորվաթիայի հավաքականի երկրպագուները։
Միջադեպից հետո երկրպագուհին հանդիպել է ամուսնուն և նրանք բժշկի են դիմել։ Զննելիս բժիշկները ձախ նախաուսին կապտուկ են նկատել, ինչպես նաև որոշ այլ վնասվածքներ։
Կնոջը Բոտկինսկի հիվանդանոց են տեղափոխել։








































