Եգիպտոսում հնագետները Գիզայի բուրգերի մոտ մումիֆիկացման հնագույն արհեստանոց են հայտնաբերել՝ տեղեկացնում է Sky News-ը:

Արհեստանոցը մոտավորապես 2,5 հազար տարեկան է: Արհեստանոցի մոտակայքում նաև մասսայական գերեզմանոց է հայտնաբերվել: Գիտնականները կարծում են, որ դա եղբայրական գերեզմանոց է, որը երևան է եկել Եգիպտոսում պարսկական իշխանության օրոք՝ մ.թ.ա. 664-404թթ.:

30 մետր խորությամբ հորանում մի քանի մումիաներ են հայտնաբերվել, արհեստանոցում մումիֆիկացման համար անհրաժեշտ գործիքներ են հայտնաբերվել: Գտնվել են նաև կավե իրեր: Բոլոր գտածոները կցուցարդվեն Եգիպտոսի Մեծ թանգարանում:










































