Հայտնի երգիչ Տարկանը Instagram-ում երկրպագուներին ցույց է տվել իր առաջնեկի սրտառուչ լուսանկարը։ Նկարում, որը հալեցրել է 45-ամյա թուրք երգչի բաժանորդների սրտերը, փոքրիկի ձեռքն է, որը գեղեցիկ անուն է ստացել՝ Լիա։ Աղջկա մայրը Տարկանի 31-ամյա կինն է՝ Պընար Թևեթոլուն, որի հետ երգիչն արդեն երեք տարի ամուսնացած է։

Երգիչը համեմատել է իր նորաթուխ դստերը արևի ճառագայթի հետ, որը լուսավորել է իր կյանքը, ինչպես նաև ասել է, որ պարզապես չի կարող համապատասխան բառեր գտնել նկարագրելու համար բոլոր այն զգացմունքները, որոնք համակել են իրեն այսքան երջանիկ իրադարձությունից հետո։










































