Մոսկվան հույս ունի, որ Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին հանդիպումը թույլ կտա «թեկուզ փոքրիկ քայլ անել»՝ հօգուտ երկկողմանի հարաբերությունների կարգավորման։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք գիտեք, որ հարաբերությունները ողբալի վիճակում են, և որ հարաբերությունների այսպիսի համակարգային փլուզման նախաձեռնողը Ռուսաստանը չի եղել։ Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորման համար թեկուզ փոքրիկ քաղաքական կամք կդրսևորվի»,-ասել է նա։
Պեսկովը նաև նշել է, որ երկու առաջնորդները միմյանց նկատմամբ հարգանք են տածում և «նրանց մոտ զրուցելն այնքան էլ վատ չի ստացվում»։ Իսկ հուլիսի 16-ին ռուսական կողմն ավելի լիարժեք զրույցի հույս ունի, քան նախկինում։






































