ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում վրդովմունք է հայտնել այն կապակցությամբ, թե որքան քիչ ուշադրություն են հատկացրել ամերիկյան ԶԼՄ-ները Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների ընթացքում իր ձեռք բերած հաջողություններին։
«Ինն ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեայում ոչ մի մարտագլխիկ կամ հրթիռ չի արձակվել, ոչ մի միջուկային փորձարկում չի եղել, և մենք հետ ենք ստացել մեր պատանդներին։ Ո՞վ գիտի, թե ի վերջո ինչպե՞ս կավարտվի այդ ամենը, բայց կեղծ լուրերը ինչու՞ ուշադրություն չեն դարձնում այս հիանալի փաստերին։ Որովհետև կեղծ լուրեր են»,-եզրակացրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին խոսելիս՝ Թրամփն ընդգծել է նրա խելքը և դրական տրամադրվածությունը։
There hasn’t been a missile or rocket fired in 9 months in North Korea, there have been no nuclear tests and we got back our hostages. Who knows how it will all turn out in the end, but why isn’t the Fake News talking about these wonderful facts? Because it is FAKE NEWS!
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 15, 2018










































