Friday, 26 04 2024
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»

Որտեղ է պետությունը, ուր է իշխանությունը. հավաքական անպատասխանատվություն Հայ եկեղեցու հանդեպ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս է եկել շրջափակումից և ուղևորվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Facebook-ի իր էջում երեկ ուշ երեկոյան գրել էր Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»,-գրել է նա:

Ավելի վաղ նույն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրել էր, որ այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը:

Ճանապարհը բացել են ոստիկանները և այս անգամ, բարեբախտաբար, հնարավոր է եղել խուսափել անկախատեսելի հետևանքներից:

Սակայն  տեղի ունեցածը լուրջ ահազանգ է, եթե կուզեք` պետական ինստիտուտների հավաքական ամենաթողության, անպատասխանստվության հետևանք:

Ստեղծված իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում քաղաքական իշխանությունը, որը կամա թե ակամա խրախուսել է հակակաթողիկոսական շարժման ներկայացուցիչներին: Երբ մի քանի անգամ այս թեմայով հարց է ուղղվում  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ նա ընդամենը սահմանափակվում է լակոնիկ պատասխանով, թե եկեղեցին տարանջատ է պետությունից, ապա ակամայից հավասարության նշան է դնում եկեղեցու և «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» մարգինալ շարժման միջև: Վարչապետի ընդգծված չեզոքությունը համարժեք չէր հատկապես  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մարտավարության համատեքստում, երբ կաթողիկոսի հրաժարականը պահանջող մարդիկ բոլոր հնարավոր միջոցներով փորձում էին նույնանալ թավշյա հեղափոխության հետ` անգամ ընդօրինակելով նրա կարգախոսները, պայքարի ձևերը:

Դժբախտաբար, կառավարության այլ` հարակից քայլեր ևս հուշում են եկեղեցու նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին: Օրինակ` կառավարության պատասխանատու օղակի ղեկավար է դարձել  «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչը կամ հակակաթողիկոսական շարժման ակտիվ դերակատարներից մեկը Գյումրիում նշանակվել է ռեկտոր:

Սակայն գանք գլխավորին.

ինչպե՞ս կարող է հայ եկեղեցու գլուխը Հայաստանում նման վիճակի հասցվել: Պատկերացնո՞ւմ եք` ինչ համազգային աղմուկ կբարձրացնեինք, եթե մեր կաթողիկոսը կամ պատրիարքը նման վերաբերմունքի արժանանային Թուրքիայում:

Եթե կա գիտակցում, ուրեմն իշխանությունը պետք է գործի ու ցույց տա, որ գոյություն ունի, պատրաստ է կատարել համարժեք քայլեր:

Խնդիրն ավելի խորքային է ու վերաբերում է մեր ինքնությանն, արժանապատվությանը:

Գրիգոր Լուսավորչի գահակալը անկախ Հայաստանում չի կարող այս նվաստացուցիչ վիճակին հասցվել` անկախ նույնիսկ այն հանգամանքից, որ եկեղեցում ամեն ինչ չէ, որ իդեալական է, առավել ևս` անկախ քաղաքական կոնյուկտուրայից, որովհետև որևէ հեղափոխություն չի կարող սասանել պատմության բովով անցած համազգային կառույցի հիմքերը:

Դեռ ամեն ինչ կորսված չէ և այս դեպքում պետությունը պետք է դիմի կտրուկ և համարժեք գործողությունների: Քաղաքական հարթության վրա պետք է դատապարտվի եկեղեցու, Վեհափառի դեմ կատարված ցանկացած ոտնձգություն: Այսօրվա անօրինական, արկածախնդիր գործողությունների մասնակիցների արարքներին պետք է տրվի քրեա-իրավական գնահատական. ցանկացած բռնության հեղինակ պետք է գիտակցի, որ բռնությունը նոր Հայաստանում անպատիժ մնալ չի կարող:

Պետությունը պարտավոր է կոշտ քայլերով, դատապարտող հայտարարություններով իրեն սահմանազատել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումից` ընդգծելով իր պատշաճ վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու, նրա բացառիկ ազգային և հոգևոր ծառայության հանդեպ:   «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը վաղուց անցել է ռուբիկոնը և եթե այսօրվանից հետո կառավարությունն ու իրավապահ մարմինները չդրսևորեն համարժեք պահվածք, ապա դառնում են հակակաթողիկոսական այս հիստերիկ շարժման, նրա արկածախնդիր քայլերի քաղաքական պատասխանատուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում