Կա կարծիք, որ Երևանի քաղաքային մշակույթը և մշակութային կյանքը յուրօրինակ վերելք են ապրել 20-րդ դարի 50-70-ական թվականներին, այս տարիներին Երևանում կերտվել են յուրօրինակ ճարտարապետական կառույցներ… Անկախ Հայաստանում այս կառույցներից շատերը հայտնվեցին մասնավոր ձեռքերում և ենթարկվեցին ձևախեղումների: ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը մշակույթի և պատմության անշարժ հուշարձանի կարգավիճակ շնորհեց 7 նշանավոր կառույցների:
Երևանի հին կառույցների նոր ճակատագրի մասին «Առաջին լրատվական»- ը զրուցեց ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ:
Ի՞նչ կտա հին կառույցների նոր կարգավիճակը. այս հարցին ի պատասխան՝ Ա. Կարապետյանը նշեց. «Առաջին հերթին սա գաղափար է, սա պետության վերաբերմունքն է հուշարձանների նկատմամբ: Երկրորդ քայլը կլինի այն, որ մեր քաղաքացիները կգնահատեն, կարժևորեն այդ հուշարձանները»:
«Շատ լավ կլինի, եթե պետությունը հնարավորություն ունենա ինչ-որ կերպ օգնել սեփականատիրոջը՝ պահպանել այդ շենքերը: Աշխարհում կուտակված է մեծ փորձ, թե ինչպես կարելի է ապրել պատմական հուշարձանների միջավայրում՝ հուշարձանների մոտ, նրանց ներքո, իրականում դրանք կենդանի օրգանիզմներ են: Պետք է ապրենք հուշարձանների միջավայրում՝ արժևորելով ու չփչացնելով հուշարձանները»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































