Monday, 22 06 2026
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր է բանակցային տրամաբանության շարունակականությունը. Քաղաքագետ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հուլիսի 11-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ առաջին անգամ հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ։

Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ և առավելապես ուղղված էր կողմերի միջև մտքերի փոխանակմանը։ Շուրջ չորս ժամ տևած բրյուսելյան այս հանդիպումը կարևորվում է մի քանի տեսանկյունից։ Նախ, Հայաստանում կառավարության ձևավորումից հետո սա նորանշանակ արտգործնախարարի առաջին հանդիպումն էր Է. Մամեդյարովի հետ, ուստի կողմերը խնդիր ունեին հստակեցնելու իրենց դիրքորոշումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հանդիպումը կարևորվում է նաև հետագա բանակցությունների համար օրակարգն ուրվագծելու տեսանկյունից։ Ինչպես նշվում է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ, քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իրականացվելիք հետագա քայլերին և առաջիկա ծրագրերին։

Նշենք նաև, որ հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանում ռազմական ոլորտում իրականցվող որոշակի գործողությունների ակտիվացման և ռազմաքաղաքական հռետորաբանության կոշտացման ֆոնին։ Այս համատեքստում առաջնային են հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանի կատարած շեշտադրումներն առ այն, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում հակամարտության կարգավորմանը։

Միևնույն ժամանակ, հայկական կողմը կարևորել է բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը, և այս առումով կարևոր է նախկինում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը։ Խոսքը մասնավորապես, վերաբերում է 2016թ․ մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև 2017թ․ հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են վստահության մթնոլորտի ձևավորմանը, փոխվստահության միջոցների ամրապնդմանը և այլ խնդիրների։ Այդ համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին մշտապես բարձրաձայնել են թե՛ հայկական կողմերը, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, Ադրբեջանը մշտապես հետ է կանգնում իր ստանձնած պարտավորություններից՝ այդպիսով հարված հասցնելով բանակցային գործընթացում հետագա առաջընթացին։

Պետք է ընդգծել նաև, որ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը և հռետորաբանությունը որևէ կերպ չեն տեղավորվում սեփական հանրությանը խաղաղությանը պատրաստելու տրամաբանության մեջ և հակասում են համանախագահների հնչեցրած հորդորներին և գործադրած ջանքերին, ինչը ևս նվազեցնում է արդյունավետ բանակցությունների հնարավորությունը։

Բանակցային գործընթացի արդյունավետության ապահովման և տրամաբանության վերականգնման տեսանկյունից բավական կարևոր է նաև հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Արցախի լիարժեք և իրատեսական ներգրավվածությունը բանակցային գործընթացին, ինչի մասին ևս հանդիպման ընթացքում բարձրաձայնվել է արտգործնախարարի կողմից։

Այս ամենի համատեքստում կարևոր է, որ ադրբեջանական իշխանությունները գիտակցեն, որ միայն ռազմական հռետորաբանության ու սեփական հանրության շրջանում հայատյացության քարոզչության դադարեցման պարագայում հնարավոր կլինի հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Միևնույն ժամանակ, Բաքվում չպետք է մոռանան, որ հայկական զինված ուժերը պատրաստ են ապահովել Արցախի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը։

Մյուս կողմից կարևոր է, որ Մինսկի խմբի համանախագահները հասցեական հայտարարություններ հնչեցնեն և հստակ քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի իշխանությունների արկածախնդրությունը զսպելու ուղղությամբ։ Դա կարող է նպաստել բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը։

Ամփոփելով՝ նշենք, որ, կարծես թե, բանակցային գործընթացում հարաբերական պասիվությունից հետո նկատվում է գործընթացի ակտիվացում, ինչի մասին է վկայում արտգործնախարարների հաջորդ հանդիպման վերաբերյալ համաձայնության առկայությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում