ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարվի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չապացուցի, որ չի միջամտի ԱՄՆ ընտրություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը։
Շումերն այս հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը 12 ռուսաստանցու դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի համակարգիչները կոտրելու, ինչպես նաև դեմոկրտաների թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի վրա կիբերհարձակման մեջ է մեղադրել։ Բոլոր 12-ն էլ Գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչներ են։
Թրամփ-Պուտին հանդիպումը նախատեսված է հուլիսի 16-ին, Հելսինկիում։











































