Tuesday, 07 05 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞

ԱՄՆ-ը Երևանում առաջ կքաշի Տեր-Պետրոսյանի փուլային լուծումների սկզբունքը. Միրկադիրով (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Անկարայում ադրբեջանական Зеркало շաբաթաթերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը:

Պարոն Միրկադիրով, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանում մասնակցեց ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին, և թուրք լրագրողների հետ զրույցում նա իր այցը Հայաստան որակեց որպես երկխոսության վերսկսմանն ուղղված քայլ: Համաձա՞յն եք:

– Ես կարծում եմ՝ եթե դա երկխոսության վերականգնման փորձ չլիներ, ապա Դավութօղլուն կարիք չէր ունենա  Երևան ժամանել: Նա  եղել էր Երևանում ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, այսինքն՝ այն ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կար որոշակիորեն իրական երկխոսություն: Այսօր այս ուղղությամբ բեկումնային որոշումներ պատկերացնելը բարդ է, քանի որ կողմերը հայտարարել են կոնկրետ դիրքորոշումներ:

Հայաստանը հրապարակային դիրքորոշում է հայտնել, որով սահմանում է, որ  հայ-թուրքական հարաբերությունները  պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, այսինքն՝ առանց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի: Սակայն մեր երկրներում դիվանագիտությունը շատ հարաբերական երևույթ է: Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 3-ը  դրա վառ ապացույցն է. եթե այդ որոշումից մեկ ժամ առաջ ՀՀԿ խմբակցության նախագահը հայտարարում է, որ ոչ մի որոշում ՄՄ-ի վերաբերյալ չի կարող լինել, իսկ դրանից հետո նախագահը հակառակն է հայտարարում, ապա այն,  ինչ արվում է ու ինչ հայտարարվում, դիվանագիտության մեջ միանգամայն տարբեր բաներ են:

Այսօր Հայաստանը գտնվում է  այնպիսի անցողիկ փուլում, որ սեպտեմբերի 3-ի որոշումը կարող  է հետ խաղարկվել: Դա  ձեռնտու է Արևմուտքին. եթե Հայաստանին հաջողվեց   մի քանի ժամում հայտարարել սեպտեմբերի 3-ի որոշումը, ապա   դրա հակառակ հայտարարությունն էլ կարող է անել:  

 – Դուք տեսնո՞ւմ եք Արևմուտքի ջանքերը:

– Դավութօղլուն մինչ Երևան  այցելելը խոսել է Քերիի հետ,  և նա  առաջիկայում Ձեզ հյուր կգա: Բայց,  բնականաբար, նա փորձելու է համոզել Ձեր քաղաքական գործիչներին հետ խաղարկել այդ խաղը: Ինչպե՞ս՝ հարցին կարելի է պատասխանել՝ հասկանալով, որ  պատահական չեն հայտնվել տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է  Ադրբեջանին վերադարձնել երկու, հինգ շրջանները: Կարևորը շրջանների թիվը չէ, կարևորը սկզբունքն է: Իսկ խոսքը փուլային լուծումների մասին է, այսինքն՝ տարածք-զիջումներ, տարածք-զիջումներ:

Սա նոր սկզբունք չէ: Լևոն Տեր-Պետրոսյանին  ժամանակին ստիպեցին  հրաժարական տալ հենց այս սկզբունքի պատճառով, բայց սա  միակ որոշումն է:  Ինչ կստանա Հայաստանը դրա փոխարեն: Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցի բարձրացումը ցանկացած կողմի համար պարտություն է: Դրան ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը պատրաստ չեն, իսկ այսպես՝ այն հաշվով, որ մեր հասարակությունները գտնվում են «բացակայող» դրության մեջ, կարող է միգուցե  դրական լինել: Գնում է  աշխարհաքաղաքական խաղ, Դավութօղլուն եկավ այս պահին՝ չլուծելով  հայ-թուրքական  հակասություններ:

Այսինքն՝ Ամերիկան սկսում է օգնել ԵՄ-ին՝ հասկանալով, որ Արևելյան գործընկերությունը ճգնաժամի մե՞ջ է:

– Ամերիկան իր խաղն է խաղում, այլ հարց է, որ Ռուսաստանի ազդեցությունն Արևմուտքում փոքր-ինչ թուլացել է՝ այն դեպքում, երբ նախկինում դա ուժեղ տանդեմ էր: Ոչ հրապարակայնությունը սպառնալիք է Արևմուտքի համար: Ամերիկացիները ավելի շատ աջակցություն են ստանում ԵՄ-ից իրենց ավանդական քաղաքականության իրականացման համար:

Պարոն Միրկադիրով, Բաքվում Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և British Petroleum ընկերության միջև ստորագրվեց դարի գազային համաձայնագիրը, որով մեկնարկում է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլը:  Սա Ադրբեջանի պատասխա՞նն էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ կատարած այցին:

– Սա վաղուց քննարկվող հարց էր:  Հնարավոր է՝ որոշակի գործընթացներ արագանում են, բայց ոչ այնքան, որպեսզի սա դիտարկվի Չեմբեռլինի պատասխանը: Այստեղ այլ միտումներ կան:

 

Մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութի միջոցով: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում