Tuesday, 07 05 2024
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան

Վճռաբեկը պետք է մաքրել գործերն անհարկի ձգձգող դատավորներից

Դատարաններում որոշ դատավորներ անհիմն ձգձգում են առանց այն էլ հասկանալի ու հաստատման պատրաստ գործերի քննությունը, հետո էլ դժգոհում դատավորի ու դատարանների ծանրաբեռնվածությունից:

6 տարի «դատական տուրիզմի» մեջ գտնվող Երևանի բնակիչ Կարինե Երեմյանի բազմանդամ ընտանիքի գործը 2017թ. դեկտեմբեր ամսին վերջապես հասել է վճռաբեկ դատարան, և լուր չկա:

Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանից գործը մոտ 5 ամիս անց փոխանցվել է մեկ այլ դատավորի՝ Արտակ Բարսեղյանին: Վերջինս հարակից դատավորների հետ ընդամենը պետք է որոշի՝ այդ դատական ակտին ահուդողով սպասող ընտանիքին՝ ընդունո՞ւմ է, թե՞ մերժում հակառակ կողմի վճռաբեկ բողոքը: Ընդունելու դեպքում ընտանիքը կրկին կհայտնվի դատական սատանայական կարուսելի մեջ (որից մի կերպ պրծել է որոշ դատավորների բարեխիղճ, անկողմնակալ և օբյեկտիվ աշխատանքի արդյունքում), իսկ մերժելու դեպքում ընտանիքը հանգիստ կլինի, որ իրենց տունը չեն խլում անօրինական մեթոդներով:

Հիշեցնենք, որ խոսքը վիրահատության համար շտապ գումար փնտրելու պատճառով խարդախության որոգայթում հայտնված ընտանիքի մասին է, որը, մեղմ ասած, անբարեխիղճ որոշ պաշտոնյաների մեղքով մանկահասակ երեխայի հետ միասին կարող է հայտնվել դրսում. վերցրած 3,300 դոլարի դիմաց կարող է կորցնել միակ կացարանը՝ բնակարանը, եթե չտա միջնորդ Արտակ Մարտիրոսյանի միջոցով և նրա ծանոթ Նարինե Ասատրյանի պահանջած 15,000 դոլարը:

Հաշվի առնելով խարդախության, վաշխառության տարրեր պարունակող հանցատեսակների տարածվածությունը և սույն գործով առկա վտանգավոր նախադեպի ձևավորման հնարավորությունը՝ պայմանավորված օրինական ուժ ստացած, բայց միմյանց հակասող դատական ակտերի առկայությամբ, «lakmoes.am»-ը խոշորացույցի տակ է վերցրել այս գործը:

2 դատական ակտերի՝ քաղաքացիական և քրեական, հակասությունն այն է, որ քաղաքացիական գործով նշվել է, որ Արտակ Մարտիրոսյանն իր ծանոթ Նարինե Ասատրյանից վերցրել է իբր 15.000 դոլար Երեմյաններին փոխանցելու նպատակով, իսկ Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործով՝ 11.000 դոլար: Ու չնայած Երեմյաններն իրենց բարեկամուհու ծանոթ Արտակ Մարտիրոսյանից ստացել են ընդամենը 3300 դոլարին համարժեք գումար, սակայն Նարինե Ասատրյանը ցանկացել է Արտակին տված գումարը վերադարձնել Երեմյաններից՝ 15,000 դոլարի չափով:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի պատիվ դատավոր Արթուր Մկրտչյանի, կանխել է այդ վտանգավոր նախադեպը, օբյեկտիվորեն շտկել է նշյալ հակասությունը՝ հիմնվելով գործով ձեռք բերված ապացույցների, հանգամանքների բազմակողմանի վերլուծության վրա: Գործարքը արդարացիորեն կնքված է համարել 3,300 դոլարի մասով:

Նարինե Ասատրյանը դժգոհ է մնացել դատական ակտից և վերաքննիչ բողոք բերել դրա դեմ, ինչը վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Կ. Հակոբյան, Ա. Մկրտչյան, Ա. Հունանյան կազմով և վերջինիս նախագահությամբ, արդարացիորեն մերժել է՝ դատական ակտը թողնելով ուժի մեջ:

Նարինե Ասատրյանը նաև վճռաբեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ: Դեկտեմբերի 21-ին բողոքի պատասխան է ներկայացրել Երեմյանների շահերի ներկայացուցիչը, սակայն վճռաբեկ դատարանի դատական ակտի մասին կարծես ընդհանրապես մոռացել են: 2018թ. հունիսին լրացել է երրորդ ատյանի վարույթում գտնվելու 6 ամիսը:

Բողոքաբերի բողոքի հիմնական «փաստարկն» այն է, որ առաջին ատյանի դատարանը պետք է մերժեր հայցը, որովհետև վաղեմության 3 տարվա ժամկետն անցել էր. Երեմյաններն իրենց խաբված լինելու մասին իմացել են 2012թ.: Սակայն բողոքի պատասխանում Երեմյանները հակադարձել են, որ այդ ժամանակ են «գլխի ընկել» և սկսել իրենց իրավունքը պաշտպանել իրավապահներին դիմելով, դատական հայց ներկայացնելով, իսկ խարդախության փաստը հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ 2014թ.-ին կայացած դատավճռով: Ուստի վաղեմության ժամկետների խախտում տեղի չի ունեցել:

Թե ինչու է վճռաբեկ դատարանը շարունակում արմանմկրտումյանական քաշքշուկները՝ դժվար է հստակ պատասխանել, բայց կարելի է ենթադրել, որ կա՛մ նրան փոխարինող կա, որին կփորձենք առաջիկայում ջրի երես հանել, կա՛մ վճռաբեկի դատավորների շրջանում պետք է «գեներալնի ուբոռկա» սկսել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում