Wednesday, 01 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում

Թուրքիան ջանք չի խնայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ադրբեջանի շահերը սպասարկելու. Հայաստանի համար սպասումները չարդարացան

Մեծ տարբերություններ ՆԱՏՕ-ի նախկին ու այս վերջին գագաթնաժողովների՝ Հայաստանին վերաբերող հարցերում չկան։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: Հռչակագրի 67-րդ կետում նշված է. «Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերներին արտաքին ու անվտանգային քաղաքականությունում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում՝ զերծ արտաքին ճնշումներից ու հարկադրանքից: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով այս սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ Խարտիայի և Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին կառուցողական լինել և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»:

Պարոն Սաֆարյան, որքանո՞վ են հռչակագրում տեղ գտած ձևակերպումները բխում հայկական կողմի շահերից։

-Մեծ տարբերություններ ՆԱՏՕ-ի նախկին ու այս վերջին գագաթնաժողովների՝ մեզ վերաբերող հարցերում չկան: Դրանցից յուրաքանչյուրը մեկնաբանությունների դաշտում իր խնդիրներն է ունեցել: Խոշոր հաշվով, ՆԱՏՕ-ն միշտ հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, միջազգայնորեն ճանաչված, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ու միջազգային իրավունքի հայտնի սկզբունքների հիման վրա, որոնք թվարկված են Հելսինկյան եզրափակիչ ակտում ու ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Դա այստեղ էլ ասված է:

Մի փոքր խառնաշփոթ է առաջացել, երբ ՆԱՏՕ-ից դեպի արևելք ու հարավ-արևելք ընկած հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում միմյանցից տարբեր հակամարտությունների կարգավորմանը, իսկ վերջին 4 տարիներին նաև այդ երկրների վարած քաղաքականությանն ի պատասխան ու այդ տարածքում առկա հակամարտությունների հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականության գնահատականները բերվել ու լցվել են մեկ զամբյուղի մեջ:

Մեկ կոնկրետ օրինակ. նախորդ երկու գագաթնաժողովներում մի պարբերությամբ ՆԱՏՕ-ն ուկրաինական, վրացական, մոլդովական հայտնի զարգացումների համատեքստում ճանաչում էր այդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նրանց՝ ինքնիշխան քաղաքականություններ վարելու ու դրա դիմաց Ռուսաստանի կողմից պատժվելու իմաստով, այլ ոչ թե տարածքային ամբողջականությունը պարտադրում էր որպես կոնկրետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք ու շրջանակ: Իսկ կոնկրետ Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ իր ավանդական դիրքորոշումը, որը ընդհանրական շարադրեցի վերևում, տրվում էր առանձին պարբերության մեջ: Այս անգամ ամեն ինչ խառնված է իրար՝ մեկ հսկա պարբերության մեջ, ինչը մեկնաբանությունների լայն դաշտ է բացում:

Կա՞ արդյոք վտանգ՝ խնդիրը կողմերից որևէ մեկի օգտին լուծելու գերապատվության առումով։

– Ոչ թե կողմերից մեկի օգտին լուծելու, այլ կողմերից մեկի օգտին մեկնաբանվելու ռիսկ ու դա ստեղծող անորոշություն կա: Նկատի ունեմ այն, որ երկու կարևոր հատվածների միավորումը կատարված է «և այս համատեքստում» անցումով, որն անցանկալի մեկնաբանությունների դաշտ է բացում: Մենք գիտենք, թե ինչպես է Ադրբեջանը սելեկտիվ ընթերցանության ենթարկում միջազգային իրավունքի նորմերն ու միջազգային կառույցների տեքստերը, ու վախենամ, որ կմեկնաբանեն, թե ՆԱՏՕ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակ է դիտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Չգիտեմ, թե հայկական կողմն ինչ ջանքեր ու ինչպես է գործադրել, որպեսզի թույլ չտա նման միավորումը: Կարծում եմ՝ կատարված աշխատանքն անբավարար է: Նախկինում այսպիսի անցում չի եղել, որը մեզ թույլ էր տալիս քարոզչական դաշտում ճիշտ ներկայացնել ու մատուցել ՆԱՏՕ-ի իրական դիրքորոշումը ու մեկնաբանել, թե ինչին է վերաբերում տարածքային ամբողջականության ճանաչումը: Կարծում եմ՝ Հայաստանում նոր իշխանության բարձր լեգիտիմությունը, գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պետք է լուրջ ակտիվ լինեին ավելի լավ ձևակերպումներ ստանալու համար: Անգամ պետք էր ձգտել անցյալից ավելի լավ ձևակերպումներ ստանալ: Թե ինչու դա հնարավոր չի եղել, պատասխանատուները կասեն: Ես համոզված եմ, որ այդպիսի հնարավորություն կար:

Արդյոք տարածքային ամբողջականության սկզբունքի առաջնայնությունը կարո՞ղ է ազդեցություն ունենալ նաև այլ միջազգայն կառույցների վրա՝ Ղարաբաղյան հակամարտության հարցով իրենց դիրքորոշումների առումով։

– Գրեթե հարցին պատասխանեցի այն առումով, որ վտանգը Ադրբեջանի կողմից հրապարակային հայտարարություններում ու, Աստված մի արասցե, ռազմական գործողությունների ժամանակ մանիպուլյատիվ օգտագործումն է: ՆԱՏՕ-ի իրական դիրքորոշումը դրա հետ քիչ կապ ունի: Հետևաբար պետք էր շատ զգույշ լինել ի սկզբանե՝ հատկապես իմանալով, որ Թուրքիան արդեն որերորդ գագաթնաժողովն է՝ ջանք չի խնայում այդ կառույցում Ադրբեջանի շահերը սպասարկելու, նրա օգտին ձևակերպումներ կորզելու ուղղությամբ: Դա գաղտնի ու անակնկալ բան չէր: Թուրքիայի նախագահն այս անգամ էլ հայտարարեց, թե իր կրտսեր եղբոր հետ մեկնում է ՆԱՏՕ: Նախկին գագաթնաժողովներում էլ հիշեցրել էր, թե ՆԱՏՕ-ն չկատարված պարտավորություններ ունի Ադրբեջանի առջև: Հետևաբար պետք էր կանխավ պատրաստ լինել ու պայքար տանել ձևակերպումների համար: Գոնե կարելի էր, չէ՞, «և այս համատեքստում» բառերը կա՛մ հանել տալ, կա՛մ փոխարինել, օրինակ, «ինչ վերաբերում է հակամարտություններին» բառերով: Թե ինչու չի արվել, ես խոհանոցային աշխատանքներին տեղյակ չեմ, չեմ կարող մեկնաբանել: Չգիտեմ՝ սա անփորձությա՞ն, անկարողությա՞ն, թե՞ ինչի հետևանք է: Սպասումներն ու հնարավորությունները այս գագաթնաժողովից Հայաստանի համար ավելի մեծ էին: Գոնե՝ ինձ համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում