Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը այս պահի դրությամբ քաղաքապետի թեկնածու չունի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը:
«Ես այն կարծիքին եմ, որ Երևանի ավագանու «ՀՀԿ» խմբակցությունը չի առաջադրի քաղաքապետի թեկնածու և այս պահի դրությամբ նրանք չունեն թեկնածու»,–նշեց նա և ասաց նաև, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ համատեղ թեկնածու առաջադրելու քննարկումներ չեն եղել:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին։










































