Այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ անելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց աջակցության կենտրոնների գործարկման հարցը և խնդրահարույց համարեց, որ աջակցության կենտրոնների՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է նաև բռնության ենթարկված անձի դիմումը. «Շատ դեպքերում բռնության ենթարկված կինը, նույնիսկ եթե մեծ ցանկություն ունի դիմելու դատարանին, նրա վրա դաբլ՝ կրկնակի ճնշում է գործադրվում՝ այդ դիմումը չներկայացնելու համար»:
Պատգամավորի կարծիքով՝ այստեղ կսահմանափակվի խնդրի իրավական կարգավորումը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































