Թեեւ Ուկրաինայում բարդ քաղաքական իրավիճակ է, այն հող է նախապատրաստել ֆիլմարտադրության զարգացման համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հրաբուխ» ֆիլմի օպերատոր Վադիմ Իլկովը՝ խոսելով «Ոսկե Ծիրան» 15-րդ կինոփառատոնի «Խաղարկային մրցույթ»-ում տեղ գտած ֆիլմի մասին։
Ֆիլմի ռեժիսորը Ռոման Բոնդարչուկն է, որը, սակայն, ներկա չէր ասուլիսին։ Նրա փոխարեն լրագրողների հարցերին պատասխանեցին պրոդյուսեր Դարյա Բասելը եւ օպերատոր Վադիմ Իլկովը։ Դարյա Բասելը Բոնդարչուկի հետ աշխատելու փորձ արդեն ուներ, իսկ «Հրաբուխ» ֆիլմը ռեժիսորի առաջին փորձը չէր։ Նա մինչ այս ստեղծել է թե՜ գեղարվեստական, թե՜ վավերագրական ֆիլմեր։







































