Ես արժանավայել կյանքով եմ ապրել, ոչ մի չարաշահում չեմ արել, դրա համար խիղճս հանգիստ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետռ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմաբկցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Արարտի նախկին մարզպետի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին:
«Ես բազմաթիվ անգամ ասել եմ եւ նորից մի անգամ կրկնում եմ՝ ես արժանավայել կյանքով եմ ապրել, և իմ ամբողջ աշխատանքային ուղին անց է կացել շատ մաքուր, անբիծ, նորմալ: Ես զբաղվել եմ իմ գործով, ուրիշ ոչ մի չարաշահում չեմ արել, դրա համար խիղճս հանգիստ է, իսկ էս ամե տեսակի զրպարտությունները, փորձերն ինչ-որ իրենց բերել դնել համադրել մի մարդու կողքին, որի արժանիքն իրենք չունեն, ես դա թույլ չեմ տալու, քննության ընթացքում կտեսնեք»,-ասաց պատգամավորը:











































