Հանրաճանաչ երգչուհի Ալլա Պուգաչովան տասը տարվա ընթացքում առաջին անգամ խոսել է իր երիտասարդության, կյանքի, ամուսնու և երեխաների մասին։
Պուգաչովան բացատրել է, որ դղյակի տեսքով կառուցված իրենց տունն իրականում այնքան էլ մեծ չէ։ Դրանում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առանձին ննջարան կա։ Ալլա Բորիսովնան նշել է, որ իր և Մաքսիմ Գալկինի ննջարանները ևս առանձին են։
«Այդ տունն այնքան լավն է և հարմար։ Դրանում ննջարաններ կան Լիզայի, Գարիկի, Քրիստինայի, Կլավայի, ինձ, ամուսնուս համար, քանի որ ես ամբողջ կյանքում սենյակ չեմ կիսել, հյուրասենյակ և ամեն ինչ։ Ներքևում ես ունեմ փոքրիկ բեմ-ստուդիա»,-ասել է երգչուհին։









































