Թաիլանդական «Վեփր» ֆուտբոլային ակումբի երեխաներին, որոնք արգելափակվել էին Կհաո Լուանգ քարանձավում, բարեհաջող այնտեղից դուրս են բերել և հիվանդանոց տեղափոխել։ Այս մասին ասվում է փրկարարների տեսագրությունում, որը հրապարակել է Euronews-ը։
Նշվում է, որ 12 դեռահասները, ինչպես նաև նրանց մարզիչը քարանձավում 3 շաբաթ են անցկացրել՝ հունիսի 23-ից հուլիսի 10-ը։ Նրանք մեկ ու կես շաբաթ առանց սննդի են մնացել։
https://www.youtube.com/watch?v=aLZusWkRM5c








































