Շախմատային օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը մասնակցել է «World Open» մրցաշարին:
Նա 9 հնարավորից հավաքելով 7 միավոր կիսել է 2-5-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողը Իլյա Նիժնիկն է, ով 9 հնարավորից հավաքել է 7,5 միավոր:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 225 հազար ԱՄՆ դոլար:









































