Դեկտեմբերի 18-ին, ժամը 14.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դ.Վարուժան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Մ. Ա.-ի (ծնվ. 1940թ.) դին: