Վիսկոնսինի համալսարանի գիտնականների խումբը հայտարարել է, որ թոքախտի այդքան լայն տարածման մեղավորները հին հռոմեացիներն են։ Այս մասին գրում է Science Alert–ը։ Նրանք պարզել են, որ հիվանդությունը լայնորեն սկսել է տարածվել և փոխանցվել աշխարհով մեկ հանրային բարաքների և բաղնիքների օգտագործման արդյունքում՝ Հին Հռոմի կայացման ժամանակներում։

Ընդ որում, հիվանդության հիմնական փոխանցողները եղել են հռոմեական զինվորները և վաճառականները, որոնք ընդլայնում էին տերության սահմանները Աիայում և Աֆրիկայում, որտեղ մանրէներով փոխանակվում էին տեղի բնակիչների հետ։

Սակայն թոքախտի ամենահին շտամերից մեկը մանրէներն են, որոնք հայտնվել են Չինաստանի հյուսիս–արևելքում մոտ 6600 տարի առաջ։ Այսօր մոլորակի ամեն չորրորդ բնակիչը վարակված է այս հիվանդությամբ։






































