Thursday, 11 06 2026
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Այսօր ունենք մի տնտեսություն, որի արտահանման 40 տոկոսը հանքագործական արտադրանքն է. դա լա՞վ է, թե՞ վատ

Տնտեսական ակտիվության աճի ցուցանիշները նվազել են։ Եթե նախկինում մոտավորապես 10 տոկոս տնտեսական ակտիվության աճ էր, այս ամիսներին այն նվազել է, հատկապես այս տարվա մայիս ամսին մենք ունեցել են 5,4 տոկոս ակտիվության աճ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը։

Տնտեսագետի խոսքով՝ որպեսզի հասկանալի լինի, թե տնտեսական ակտիվության աճի ցուցանիշների նվազումը ինչի հետ է կապված, պետք է ուսումնասիրել առանձին ոլորտների զարգացման դինամիկան։ Ըստ այդմ՝ հիմնականում արդյունաբերական արտադրանքն է նվազել, այսինքն՝ ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա մայիս ամսին, տնտեսագետի փոխանցմամբ, 3 տոկոսով ավելի պակաս է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

«Եթե փորձում ենք հասկանալ, թե ինչու է արդյունաբերությունը նվազել, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հիմնական նվազումը եղել է հանքարդյունաբերության հաշվին։ Այս տարվա մայիս ամսին հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտի ծավալները կազմել են մոտ 23,5 մլրդ դրամ, ինչը մոտավորապես 18 տոկոսով պակաս է անցած տարվա մայիսի ցուցանիշից։ Դա տեղի է ունեցել ոչ թե գների անկման հաշվին, այլ արդյունահանվող պղնձանյութի քանակի կրճատման։ Այսինքն՝ քիչ ենք արդյունահանել, ու քիչ ենք վաճառել։ Տնտեսական ակտիվության աճի նվազման, արդյունաբերության նվազման հիմնական պատճառը հանքարդյունաբերության նվազումն է»,- մանրամասնեց տնտեսական մեկնաբանը։

Նա շեշտեց, որ այս ցուցանիշների մեջ Ամուլսարը դեռ չի մտնում, քանի որ այն դեռ չի շահագործվում, բայց այս տվյալների հրապարակումը, տնտեսագետի պնդմամբ, այն նպատակով է, որպեսզի ակնհայտ լինի, թե Հայաստանի տնտեսությունն ինչքանով է կախված հանքարդյունաբերությունից։

«Լա՞վ է, թե՞ վատ՝ դա այլ հարց է։ Փաստն այն է, որ մենք այսօր ունենք մի տնտեսություն, որի արտահանման 40 տոկոսը հանքագործական արտադրանքն է։ Հարկերի ահագին մասը գոյանում է հանքարդյունաբերությունից։ Տարբեր գնահատականներով՝ այսօր հանքարդյունաբերությունն ապահովում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի մոտ 5 տոկոսը։ Եթե մենք հաշվի առնենք, որ այստեղ ստվեր կա, որը պետք է բերվի օրինական դաշտ, և մուլտիպլիկատի ու հարակից ծառայությունների ամբողջությունը գումարենք իրար, ստացվում է, որ հանքարդյունաբերությունում կարող է ՀՆԱ-ի 10 տոկոսի չափով ազդեցություն ունենալ»,- նշեց Թունյանը։

Անդրադառնալով հնչող կարծիքներին, թե հանքարդյունաբերությունը պետք է ընդհանրապես վերացնել ու փակել, տնտեսագետը նշեց՝ պետք է դրա փոխարեն այլընտրանքային տարբերակ առաջարկել։ Բայց թե ի՞նչը կարող է փոխարինել հանքարդյունաբերությանը՝ ապահովելով նույն ծավալի զարգացում, մեր զրուցակիցը դժվարացավ ասել։

«Տնտեսության մեջ միշտ ինչ-որ բանը փոխարինվում է մեկ այլ բանով։ Մանավանդ այս շրջանում, երբ մենք ունեցել ենք հեղափոխություն, քաղաքական փոփոխություններ, դրանք սովորաբար տնտեսության մեջ առաջին շրջանում անորոշություն են առաջացնում։ Այսօր այնպես չէ, որ ներդրողների հոսք կա։ Ներդրումների հոսք կարող է հետագայում լինել։ Իսկ թե հանքարդյունաբերությունն ինչով կարելի է փոխարինել, ավելի ճիշտ է այդ հարցը ուղղեք այն մարդկանց, ովքեր պահանջում են հանքարդյունաբերությունը փակել։ Փորձը ցույց է տվել, որ նախ՝ պետք է այդ ճյուղերը զարգացնել, հետո նոր մտածել ինչ-որ բանի մասին։ Այս պահին ես այդպիսի ճյուղ չեմ տեսնում, որը կարող է արագ այնպիսի էֆեկտ ապահովել, որ դրա վնասն արագ փոխհատուցվի։ Հիմա, եթե հանքարդյունաբերությունից ամեն տարի մոտ 80 մլրդ դրամի չափով հարկ է վճարվում, ես կարծում եմ՝ եթե պետությունն ավելի խիստ գտնվի, այդ թիվը զգալիորեն կաճի։ Հիմա այդ թիվը մեր տնտեսության համար ո՞ր ոլորտն է ապահովելու։ Եթե ինձ տնտեսագիտորեն ապացուցեն, որ սա ճիշտ է, ես էլ իրենց կարծիքը հաշվի կառնեմ։ Ես իհարկե չեմ ասում, որ հանքարդյունաբերությունը լավ բան է, որովհետև այն բնապահպանությանը որոշակի վնաս տալիս է, բայց ամբողջ աշխարհում հանքարդյունաբերություն կա, ընդհանրապես հրաժարվել չի լինի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ խնդիրը խիստ պայմաններ ու չափորոշիչներ դնելն է, այսինքն՝ վնասը մինիմալի հասցնելը. «Եթե տեսնենք՝ վնասն ավելի քիչ է, քան ստացված օգուտը, ուրեմն հանքարդյունաբերությունը պետք է աշխատի։ Հետագայում եթե լինեն այնպիսի պայմաններ, որ կտեսնենք՝ անդառնալի վնաս է տալիս, միանշանակ այդ հանքը պետք է փակվի ու չշահագործվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում